Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմն ընդլայնվեց, բայց․․․

Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրումներ ունի։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող օլիմպիադայի վարկանիշային մրցաշարում երեկ գերազանց ելույթ ունեցան 60 կգ և 67 կգ քաշային Արմեն Մելիքյանը և Կարսեն Ասլանյանը ։Դուրս գալով եզրափակիչ՝ նրանք նվաճեցին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:Կիսաեզրափակչում Արմեն Մելիքյանը 5:2 հաշվով հաղթեց Հարավային Կորեայից Հանջաե Չունին և այսօր եզրափակչում կփորձի հաղթել մոլդովացի Վիկտոր Չիոբանուն: Ասլանյանն էլ իր հերթին կիսաեզրափակչում հաղթեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 3:1 և ոսկու համար կգոտեմարտի ուկրաինացի Պավրիզ Նասիբովի հետ:

Հիշեցնենք,որ ավելի վաղ Օլիմպիական ուղեգրերի համար պայքարել էին մեր ազատ ոճային ըմբիշները, որոնք անհաջողության էին մատնվել Տոկիոյում, կունենանք միայն երկու ազատ ոճային ըմբիշ: Սոֆիայի վարկանիշային մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչներին չէր հաջողվել դուրս գալ եզրափակիչ: Մասնավորապես մրցագորգ էին դուրս եկել 74 կգ քաշային Արման Անդրիասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Ինչևէ, Հայաստանը մինչ այս ուներ 6 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: Այսօր մեր հավաքականը բաղկացած է արդեն 8 մարզիկներից։ ՀԱՕԿ-ի գլխավոր քարուղար Հրաչյա Ռոստոմյանը օրեր առաջ ասել էր, որ մեր օլիմպիական հավաքականի վերջնական կազմը բաղկացած կլինի մոտավորապես 12-14 մարզիկներից։

Հիմա սպասելիքներ ունենք մեր բռնցքամարտիկներից, որոնք պետք է մասնակցել վարկանիշային մրցաշարերի։ Նշենք, որ 2016 թվականին Ռիոյում կայացած նախորդ օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը կազմված էր 33 մարզիկներից։Ինչ խոսք, համեստ կազմ ունենալու գլխավոր պատճառը կորոնավիրուսի համավարակն է, որի պատճառով անցյալ տարի հետաձգվեցին թե՛ աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, թե՛ վարկանիշային մրցաշարերը։ Ամեն դեպքում, այսօր կարող ենք փաստել, որ մեր Օլիմպիական հավաքականի կազմը 2016 թվականի համեմատ երկու անգամ նվազել է։

Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 23-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում