Մայիսի 7-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 10,281 առաջին դեղաչափ պատվաստում է կատարվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
Պատվաստվածներից 6578-ը ստացել է անգլա-շվեդական արտադրության «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ, իսկ 3703 մարդ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ-V»-ով։
ՀՀ-ում սկսել են նաև գործել պատվաստման շարժական կետեր։
18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել Covid-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատվաստվել էր մայիսի 3-ին և հորդորել բոլոր պաշտոնյաներին հետևել իր օրինակին։