Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
🤼Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ նվաճելով Տոկիոյում կայանալիք խաղերի ուղեգիր։
🤝Հայ ըմբիշների հաղթական ելույթներին մրցավայրից հետևել են ՀՀ #ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն այս օրերին աշխատանքային այցով Սոֆիայում է, և Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։
✅Այժմ Հայաստանն Օլիմպիական խաղերի 8 ուղեգիր ունի․ ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։