Լևոն Արոնյանը ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսին

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հանդիպում ունեցավ երիտասարդ շախմատիստների և տարեց շախմատասերների հետ:

Նա նախ հանդես եկավ դասախոսությամբ, ապա պատասխանեց ներկաների հարցերին:

Ինչպես նշեց անվանի գրոսմայստերը, նման հանդիպման գաղափարը տվել է իր ընկերուհին: «A1+»-ի այն հարցին՝ արդյոք մինչև ԱՄՆ մեկնելը հնարավոր է նորից հանդիպում ունենա շախմատասերների հետ, Լևոն Արոնյանն ասաց, որ ճիշտ չէ հաճախակի դարձնել նման հանդիպումները, քանի որ այդ ժամանակ գաղափարը կկորցնի իր իմաստը:

Ի դեպ, մեր ուժեաղագույն շախմատիստը ԱՄՆ է տեղափոխվելու օգոստոսին: Մինչ այդ մասնակցելու է մի քանի մրցաշարերի: