Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Աղանդից քաղաքականություն ճանապարհը. արցախյան հարցի հայկական հիմքը

Հայաստանի նախընտրական շրջանի առանցքային թեմաներից մեկը, որ կդառնա թերևս գործող իշխանության և նախկին համակարգի միջև բանավեճի կամ պարզապես վեճի առարկա, լինելու է արցախյան հարցի բանակցային գործընթացի պատմությունը: Սա կարևորագույն խնդիր է նաև հանրության համար, պետական շահի ու անվտանգային խնդիրների տեսանկյունից: Ամբողջ հարցն այն է, որ հայկական հանրությունը բաց է թողել այդ կարևորագույն հարցը մոտ երեք տասնամյակ: Այդ հարցը մնացել է մարդկանց փակ խմբի «իրավասության» հարց, որոնք կարգավիճակի բերումով բանակցել են և գուցե փոքրիշատե իրազեկել դարձյալ ինչ-որ փակ խումբ մերձավորների, իսկ լայն հանրությունը մնացել է այդ ամենից ձեռնպահ: Հանրությանը կերակրել են միայն քաղաքական-քարոզչական նկատառումներից բխող «թեզերով», ում պետք է եղել՝ «խաղաղասիրական», ում պետք է եղել՝ «անզիջում» և «անկոտրումային»: Ով փորձել է դուրս գալ այդ երկու ծայրահեղություններից կամ քաղաքական-քարոզչական տրամաբանությունից և առաջ քաշել արցախյան հարցում իրապես բովանդակային քաղաքական-հասարակական դիսկուրս ձևավորելու նախաձեռնությամբ, մարգինալացրել են համատեղ, անելով այդ ուղղությամբ ամեն ինչ՝ ձեռքի տակ եղած տեղեկատվական ռեսուրսով:

Այդպիսով, այն ժամանակ, երբ Ադրբեջանը իր հայատյացության պաշտոնական քաղաքականությամբ լուծում էր մի առանցքային հարց՝ հասարակությանը թեկուզ անուղղակի, սակայն դարձնում էր ադրբեջանական կոշտացող քաղաքականության ռեսուրս, Հայաստանում վերնախավերը զբաղված էին հանրային դերը մարգինալացնելով, հանրությանն ընդամենը ներքաղաքական երկրպագուի, կամ էլ ավելի վատ՝ քաղաքական աղանդավորի վերածելու «սուրբ» գործով: Այդպիսով, Ադրբեջանը Արցախի հարցում ձևավորում ու կոշտացնում էր հստակ քաղաքականություն, իսկ Հայաստանը Արցախի հարցը վերածում էր ոչ թե քաղաքականության, այլ աղանդավորության առարկայի: Իհարկե խոսքն այն մասին չէ, որ Հայաստանն էլ պետք է գնար Ադրբեջանի ճանապարհով և պաշտոնապես վարեր ադրբեջանատյացության քաղաքականություն:

Հանրությանը գործոն դարձնելը չի ենթադրում միայն այդ ճանապարհը: Առավել ևս, որ Ադրբեջանի ճանապարհով գնալու համար պետք էր թերևս նաև ադրբեջանական կառուցակարգ, այլ կերպ ասած՝ ընտանեկան-կլանային-խանական ամբողջատիրություն: Իհարկե Հայաստանում էլ ժողովրդավարական, բաց հասարակարգը զգալիորեն հիբրիդային էր, այսինքն ոչ բացարձակ, ոչ ամբողջական, փակ էր իշխանության ձևավորման մեխանիզմը, սակայն ընդհանուր առմամբ Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքն ու կառուցվածքը բոլորովին ադրբեջանական չէր, բարեբախտաբար:
Հայաստանն առկա իրողություններից ելնելով, հանրությանը գործոն պետք է դարձներ Արցախի հարցը հնարավորինս լայն քաղաքական բանավեճի, քննարկումների առարկա դարձնելով և դրա միջոցով Հայաստանում այդ հարցի առնչությամբ երկու-երեք կոնցեպտուալ ուղղություններ ձևավորելով, որոնք ունենալով տակտիկական տարբերություններ, ռազմավարական առանցքային հարցում պետք է հանգեին նույն կետին՝ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Այդ մարտավարությունը Հայաստանին պետք է անհրաժեշտ լիներ բարդացող աշխարհաքաղաքական միջավայրում ուժային առանցքային կենտրոնների հետ համահարթ քաղաքականություն վարելու, և նրանցից որևէ մեկի առանձին «պլանի» տակ չմնալու համար:

Հայաստանը բաց է թողել մոտ երեք տասնամյակ, ավելի քան քառորդ դար, ու ստացել դաժան պատերազմ, բախվելով դրա ծանր մարդկային և տարածքային հետևանքին: Այժմ, չհասկանալով արցախյան խնդրի խորքային իմաստը ռազմական հաջողության փուլում, հայկական հանրությանը ըստ էության թույլ չեն տալիս խորամուխ լինել ռազմական անհաջողության և ծանր կորուստների փուլում գոնե հարցի խորքային իմաստը քննարկելու և հայկական նոր քաղաքականության հիմքը գցելու հնարավորուոյթյուն, որովհետև այդ հիմքը պետք է լինի ոչ թե «օծյալների» մի խմբի ինքնասիրահարված առավելությունը, այլ հանրային լայն քննարկմամբ ձևավորվող մրցակցային կոնցեպցիաների և դրանց սոցիալական, հանրային առողջ բազայի ձևավորումը, որը թույլ կտա պետականության ողնաշար հարցում աղանդավորությունից անցում կատարել քաղաքականության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում