Առնվազն 27 մարդ է զոհվել, 46-ը վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմուտքում գտնվող դպրոցի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Այս մասին հայտարարել է աֆղանական 1TV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրը, գրում է ՏԱՍՍ-ը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Քաբուլում երեք պայթյուն է որոտացել : Ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ 35 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ականատեսների պատմելով՝ պայթյունների պատճառը մեքենայում տեղադրված ռումբն է եղել, սակայն անվտանգության ծառայության աշխատակիցները այս տեղեկությունը չեն հաստատել։ Ավելի վաղ 1TV հեռուստաալիքը հայտնել էր, որ ՆԳՆ-ն հաստատել է պայթյունների փաստը, սակայն չի մեկնաբանել կատարվածի հանգամանքներն ու զոհերի թիվը: