Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չինական «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութը ներառել է արտակարգ իրավիճակներում գործածման համար խորհուրդ տրվողների ցանկում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Նա նաև կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել COVID-19 պատվաստանյութերի արտոնագրային պաշտպանությունը՝ դրանց արտադրությունն աշխարհում մեծացնելու համար: Կազմակերպության ղեկավարը աշխարհում ընթացիկ համաճարակաբանական իրավիճակը գնահատել է՝ որպես աննախադեպ ճգնաժամ, որը պահանջում է աննախադեպ գործողություններ: