Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«44 օրյա պատերազմից հետո Հայաստանը քիչ լծակներ է  պահպանել՝ ինքնուրույն կերպով իր շահերն առաջ տանելու համար».  ի՞նչ մեսիջներ է հղում Լեպեխինը

ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, Կրեմլի հայտնի քարոզիչ Վլադիմիր Լեպեխինը հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանն այլևս միջազգային հարաբերությունների սուբյեկտ չի հանդիսանում։

«Խոսելով Երևանի արտաքին քաղաքականության բազմավեկտորության մասին, Լեպեխինը հայտարարել է, որ տվյալ քաղաքականությունը հիմք է հանդիսանում այն հանգամանքի.«որ այդ երկիրը լինի ոչ թե միջազգային հարաբերությունների սուբյեկտ, այլ օբյեկտ։ Ահա թե ինչ է տեղի ունենում Հայաստանի հետ»»,-հայտարարել է նա։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։

-Պարոն Նավասարդյան, ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ։ Դրանք որոշակի նպատակո՞վ են արվում և արդյոք արտացոլում են նաև պետական մոտեցում։

Չեմ կարծում, թե կա որևէ դիտավորություն։ Կան տարբեր մասնագետներ, որոնք կարող են ունենալ ինչ-որ քաղաքական հայացքներ, առաջնահերթություններ։ Նրանք վերլուծում են քաղաքական իրավիճակը և  հայտնում նման տեսակետներ։ Ակնհայտորեն 44 օրյա պատերազմից հետո Հայաստանը շատ քիչ լծակներ է պահպանել իր ձեռքում՝ ազդելու արտաքին  աշխարհի վրա և ինքնուրույն կերպով իր շահերն առաջ տանելու համար։Անվտանգության մարտահրավերները Հայաստանին՝ որպես պետության բերել են մի իրավիճակի, որ նա ստիպված է համարյա լիովին  իր արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերը հանձնել Ռուսաստանին, շարժվել այն ուղով, որը թելադրում է Ռուսաստանը։ Դա բնականաբար իր արձագանքն է գտնում միջազգային դիվանագիտական շրջանակներում և նաև՝ փորձագիտական միջավայրում։

-Ձեր կարծիքով կա՞ նաև միտում նմանատիպ մեսիջներով՝ սահմանափակելու Հայաստանի մանևրելու հնարավորությունները։

-Եթե խոսվում է այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ընթանա Ռուսաստանի դիվանագիտության հունով, դա իհարկե ենթադրում է, որ որևէ այլ կարևոր գործընկեր միջազգային ասպարեզում Հայաստանը չի կարող ունենալ ու զրկված է  բազմավեկտոր քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից։ Թեպետ կարծում եմ, որ այդ հնարավորությունը Հայաստանը կորցրել է դեռ 2013 թվականին, երբ հրաժարվել էր Ասոցացման համաձայնագրից։ Այդ պահից սկսած մենք հետևողականորեն կորցնում էինք միջազգային ասպարեզում  մեր սուբյեկտությունը։Իհարկե 44 օրյա պատերազմը շատ հզոր հարված էր  Հայաստանի արտաքին քաղաքականության  և միջազգային սուբյեկտության համար։Դա պետք է գիտակցվի նաև մեր կողմից և ճանապարհներ գտնվեն, որպեսզի Հայաստանն ունենա ոչ թե մեկ, այլ բազմաթիվ գործընկեր, որոնց հետ ունի ընդհանուր շահեր ու համագործակցության հնարավորություններ։

-Այլ գործընկերներ փնտրելու ցանկացած փորձ Ռուսաստանի կողմից ցավոտ է  ընկալվում։ Դա մեզ չի՞ խանգարի։

Դա իհարկե խանգարում է, որովհետև ռուսաստանյան տարբեր գործիչների ու փորձագետների հայտարարություններն իհարկե լսելի են աշխարհում։ Եվ եթե դրանց չի հետևում որևէ պատասխան, հերքում կամ հակառակ տեսակետ  Հայաստանի կողմից,դա բնականաբար ընկալվում է այնպես, որ Հայաստանը համաձայն է այդ մոտեցումների հետ և չի փորձում գտնել այլընտրանքներ։ Բայց ամեն դեպքում մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով։ Կա հրապարակային քաղաքականություն՝ այն ինչ տարածվում է լրատվամիջոցների խողովակով և մյուսը՝ որոշակի գաղտնապահություն ենթադրող երկխոսությունը, բանակցություններն են։ Հուսով եմ, որ գոնե այդ երկրորդ շերտով ինչ-որ գործողություններ Երևանի կողմից արվում են։ Ամեն դեպքում՝ ես կարծում եմ, որ աշխարհը պատրաստ է սկզբից զգուշավոր, հետագայում գուցե ավելի հիմնավոր դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով։ Մնում է՝ այդ հնարավորություններից օգտվել։ Արդեն բազմիցս հնչել է, որ այդպիսի ազդակներից մեկը նախագահ Բայդենի կողմից  Հայոց Ցեղասպանության ճանաչումն էր։ Ես կարծում եմ, որ կարելի է այսօր  օգտվելով նաև Ֆրանսիայի հետ հարաբերություններից և վերականգնել մեր դիրքերը Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում։ Ամեն դեպքում՝ վախվորած քաղաքականությունն իր արդյունքները չի կարող տալ։ Ինչ էլ անի ու ինչպիսի փորձեր էլ Հայաստանն անի արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար տարբեր ուղղություններով, դա էականորեն  չի վատացնելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ամենավատը, ինչ կարող է լինել՝ տարբեր լրատվամիջոցներով տարբեր գործիչների գնահատականներն են, բայց պրակտիկ առումով ես չեմ կարծում, որ նրանք  լուրջ վնասներ կարող են հասցնել մեր երկրին։

-Կարծում եք՝ սրանով Ադրբեջանին ինչ-որ ազդակներ հղվո՞ւմ են, հատկապես այն փուլում, երբ խոսք է գնում Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության կամ այդ կառույցում ինչ-որ կարգավիճակ ստանալու մասին։

-Այսօր ակնհայտորեն Ադրբեջանը լուրջ ճնշում է  գործադրում Ռուսատսանի վրա, որպեսզի ստիպի Մոսկվային խաղաղապահ զորքերն օգտագործել Արցախը Բաքվին ենթարկեցնելու համար։ Ակնհայտորեն նման ուղերձներ հնչում են, և Ռուսաստանը, հաշվի առնելով, բավականին բարդ իրավիճակը մեր տարածաշրջանում, ստիպված  է որոշակիորեն արձագանքել այդ ճնշումներին։ Երկրորդ թեման, որը կարևոր է Բաքվի համար՝ հաղորդակցության ճանապարհների ապահովումն է։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում՝ Ադրբեջանի որևէ կարգավիճակով մասնակցությանը, ես կարծում եմ, որ  զուտ երկկողմանի հարաբերությունների զարգացման համար Ռուսաստանը մշտապես որոշակի շեշտադրումներ այդ ուղղությամբ անելու է, բայց որպես վերջնարդյունք, ես համոզված չեմ, որ Ռուսաստանը կցանկանար այս իրավիճակում գոնե՝ տեսնել  Ադրբեջանը ԵԱՏՄ-ում։ Դա թուրքական աշխարհի ազդեցության լուրջ լծակ է լինելու՝ արդեն Ռուսաստանի կողմից ստեղծված այդ  տնտեսական, բայց իրականում աշխարհաքաղաքական միավորման սահմաններում։Մենք տեսնում ենք, թե ինչպիսի հետաքրքրությամբ են Կենտրոնական Ասիայի երկրները արձագանքում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությանը։ Եվ իհարկե եթե այդ երկրներին ավելանա նաև ԵԱՏՄ-ում Ադրբեջանը, դա միայն կուժեղացնի  Թուրքիայի դիրքերը արդեն Ռուսաստանի անմիջական  աշխարհաքաղաքական շահերն արտացոլող միջավայրում։

Վերջնական պատկերացում ունենալու համար, թե ինչով է վերջանալու այս  եվրասիական համատեքստում ռուս-ադրբեջանական խաղերը, մենք պետք է տեսնենք, թե ինչպիսի ռեսուրսներ ունի Ռուսաստանը, որպեսզի պահպանի իր առաջնային դիրքերը Եվրասիական տարածքում, որտեղ լուրջ հավակնություններ ունեն նաև Չինաստանն ու Թուրքիան։ Ռուսաստանում դա գիտակցում են և միայն այն դեպքում կգնան այդ միավորման ընդլայնմանը՝ ի հաշիվ Ադրբեջանի, եթե համոզվեն , որ ունեն այդ  կազմակերպությունում որոշիչ ձայն, ինչպճես եղել է մինչ այժմ։  Արդեն մոտ ամիսներին մեզ բավականին բարդ զարգացումներ են սպասվում և միան   որոշ  ժամանակ անց Ռուսաստանում Պետդումայի ընտրություններից հետո, քիչ թե շատ հստակ կդառնա Ռուսաստանի քաղաքականությունը՝ կապված մեր տարածաշրջանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների իմաստով։ Նաև  կարևոր է Արևմուտքի հետ Ռուսաստանի առճակատման վերջնական տեսքը, կնվազի՞ այդ լարվածությունը, թե՞ ավելի կուժեղանա։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում