Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Ինչ էինք անում ազատագրված հայրենիքի հետ քառորդ դարից ավելի

Հայկական համացանցում անասելի ցավով դիտվում են պատկերներ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներից, Շուշիից, Հադրութից, այլ գոտիներից, որտեղ ադրբեջանցիները ջնջում են հայկական հետքը և փորձում յուրացնել տարածքները: Այս օրերին վանդալիզմի դրսևորումների թիրախում է Շուշիի մարգարիտը՝ Ղազանչեցոց եկեղեցին, որից Ալիևի հրամանով հանում են հայկականությունը: Ալիևին անշուշտ չի հաջողվելու ջնջել հայկական հետքը, սակայն տվյալ պարագայում դիտարկենք բոլորովին այլ հարց: Էրդողանի խամաճիկ դարձած Ալլիևը փորձում է յուրացնել հայկական տարածքներն ու ջնջել հայկական հետքը, այդպիսով խեղելով պատմությունը: Եվ նա այդ հանգամանքը անշուշտ դիտում է իր հետագա քաղաքական ռազմավարության համատեքստում:

Մինչդեռ տեղի ունեցողի համատեքստում թերևս առաջանում է հարց, որ պետք է տանք ինքներս մեզ: Ալիևը յուրացնում է մեր կորցրած, իր օկուպացրած տարածքները, իսկ ի՞նչ ենք արել մենք այս մոտ երեք տասնամյակի ընթացքում, որպեսզի բառի բուն և պատմական արդարության իմաստով յուրացնենք մեր ազատագրած տարածքները: Ի՞նչ ենք արել մենք, որպեսզի աշխարհին, ուժային կենտրոններին համոզիչ կերպով ցույց տանք, որ տեր ենք այդ տարածքներին ոչ թե քաղաքական կոնյուկտուրայի, այլ պատմա-քաղաքական պատասխանատվության հիմքով: 2004 թվականին Հայաստանի իշխանությունը «հպարտանում» էր, որ ԵԱՀԿ մոնիտորինգի խումբը եկել է և չի արձանագրել ազատագրված տարածքների վերաբնակեցում: Թվում է, որ դիվանագիտական հմտություն ու հաղթանակ է, թվում է, որ խորամանկել ենք Ադրբեջանին, աշխարհին, բայց իրականում խաբել ենք ինքներս մեզ: Խաբել ենք, թե հնարավոր է պետություն ու հայրենիք ազատագրել և պահել մի ձեռքով, մյուս ձեռքով դրսում բանակցելով ազատագրածի մի մասը հանձնելու շուրջ: Սա իհարկե ոչմիթիզականության մասին չէ բացարձակապես: Բայց, երբ դու չես ձգտում առավելագույնին, բանակցությանը հայտնվում ես թույլ օղակի կարգավիճակով, որովհետև, ինչպես կասեր հայ գրականության դասականը՝ «հանձնվելը վերջ չունի, չի կարելի հանձնվել մի անգամ, դա միայն սկզիբն է դառնում, իսկ վերջ՝ չունի»:

Ազատագրված հայրենիքը ներսում վերածվեց կենացի, տոնակատարության, ամպագոռգոռ ելույթների, իսկ դրսում՝ բանակցային սակարկության առարկայի: Մոտ երեք տասնամյակ հայկական այսպես կոչված քաղաքական վերնախավը հանգստացավ ու հարստացավ հաղթանակի վրա, ազատագրված տարածքները յուրացնելով լոկ տարբեր սեփականատիրական նկրտումներով: Միայն Արցախի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային նախագծի իրականացման որակը բավական է պատկերացնելու համար, թե հայկական քաղաքական «վերնախավը» ինչպես էր վերաբերում ազատագրված հայրենիքին, ինչ պատասխանատվությամբ էր մոտենում դրան: Այդ ճանապարհը, որ մի կերպ կառուցվում էր համահայկական հանգանակության միջոցներով, քանդվում էր դեռևս ամբողջապես չավարտած: Այդ ճանապարհը, որ պետք է լիներ ազատագրված Արցախի ենթակառուցվածքային ողնաշարը, իրականում արտահայտում էր հայկական «վերնախավերի» ծայրահեղ անպատասխանատվությունը արցախյան հարցի համահայկական նշանակության, ըստ այդմ նաև դրանով իսկ աշխարհաքաղաքական մասշտաբի հանդեպ: Ինչպե՞ս պետք է վերաբերեր հայկական այդ քաղաքականությանն աշխարհը, միջազգային ուժային կենտրոնները՝ լինեին դրանք դաշնակից, թե ոչ, լինեին թշնամի, թե չեզոք: Ինչպե՞ս է հնարավոր վերաբերել պետական մի «վերնախավի» հետ, որը կարող է այդ աստիճան անպատասխանատվությամբ գործել պետականության ողնաշարի հանդեպ: Այդ ամենը պետք է վերլուծվի և քննարկվի հանգամանալից ու խորը, հասկանալու համար թե առաջին հաղթանակը, թե 44-օրյա պատերազմի պարտության հասցրած ընթացքը, և թե հետագա անելիքը՝ այդ ընթացքը մտածողության, պատկերացումների, հոգեբանության և արժեհամակարգի խորքից կասեցնելու համար: Դա է, որ թույլ չեն տալիս հանրությանը, ներքաղաքական կյանքը վերածելով ոչ թե բովանդակության շուրջ քննարկումների և պայքարի, այլ հայհոյախառն և ֆեյքառատ քաոսի:

Լուսանկարը՝ Civilnet.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում