Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Լավրովին ձեռնտու են այսօրվա իշխանությունները․ հերիք չի՞ իրար հետ խաղալով երկիր վերացնեք․ Արբակ Խաչատրյան

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 5-ին տարածեց հայտարարություն, որով փաստացի այսպես ասած գաղտնազերծեց ավելի վաղ տեղի ունեցած ՀՀ և Արցախի նախկին նախագահների փակ հանդիպումը:

Ուշագրավ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին նախագահների հետ փակ հանդիպման իր առաջարկը հանրայնացրեց  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցից ժամեր առաջ, այդպիսով փաստորեն հետաքրքիր ձևով «դիմավորելով» Լավրովին: Եվ արդյո՞ք այստեղ է նաև պատճառը, որ, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը դժգոհեցին, որ առաջին նախագահը հանրայնացնում է փակ հանդիպման հարցը առանց իրենց հետ նախապես համաձայնեցնելու:

Փորձագետ Արբակ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ որքան էլ չի հավատում Փաշինյանի շատ հավաստիացումներին, ճիշտ է համարում նրա հայտնած այն միտքը, որ ժամանակին Տեր-Պետրոսյանը նրան հորդորել է հանձնել հողերը.«Ու հիմա հարց է առաջանում՝  ում դեմ է դաշինք կազմում Տեր-Պետրոսյանը, ու՞մ է սրանով ազդակներ հղում։ Ես այնքան չէի կապի Լավրովի այցի հետ, որովհետև  Լավրովին էլ ձեռնտու են այսօրվա իշխանությունները ու դա հասկանում է նաև Տեր-Պետրոսյանը։ Բայց Ռուսաստանի այդ «աջակցությունը» կարող է վտանգավոր լինել՝  ինչ-որ նոր բան պոկելու համար։ Շատ վատ է, որ մեր ժողովրդի մեջ էլ մինչ այժմ տարածված է այն հոգեբանությունը, թե մեր միակ փրկիչը Ռուսաստանն է»։

Խաչատրյանի խոսքերով՝ այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ չկա անգամ նորմալ ընդդիմություն.«Նա, ով երկիրը թալանել ջարդել է՝ այժմ ձգտում է գալ իշխանության։ Բայց մենք ամեն ինչ լավ ենք հիշում,իզուր տեղը թող իրար հետ պասերով չաշխատեն։ Զարմանում եմ՝ ժամանակին  այդ նույն մարդը դաշնակներին նստացրեց, բայց հիմա առաջարկում է նրանց բոլորի հետ դաշինք կազմել։ Այնպես է անում, որ Նիկոլին դեմ հատվածն էլ այժմ կանգնի նրա կողքին։ Հիմա դա մտածված է անում, թե ոչ՝ իր գործն է։ Ինձ համար այդ ճամբարները  նշանակություն չունեն, բոլորն էլ նույնն են, կարևորը՝ Հայաստանն ու մեր պետականությունն է։ Մինչդեռ այդ ուժերից  ոչ մեկ  Հայաստանի մասին չի մտածում»։

Մեր զրուցակիցը նշում է՝ դեռ 2013 թվականին Հայաստանը կարող էր դառնալ ՆԱՏՕ անդամ ու հիմա բոլորովին այլ իրավիճակ կլիներ.«Նույնիսկ Վրաստանին չէին ընդունում, բայց Հայաստանին խնդրում էին։ Իսկ եթե Հայաստանը դառնար ՆԱՏՕ անդամ, պատերազմ կլինե՞ր։ Այսօր այո՛ Ռուսաստանը դեր ունեցավ պատերազմը կանգնեցնելու հարցում, բայց ի՞նչ գնով։Մենք հասկանում ենք չէ՞ ինչի համար էր եկել Լավրովը։ Հայաստանի նման նվեր ոչ ոք իրենց չի մատուցել, ինչու՞ չեն ուզի պահել Հայաստանին»։

Արբակ Խաչատրյանը հավելեց.«Մառազմատիզմ է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ միավորվելը։Այդ խաղն այնքան աբսուրդային է  դարձել, որ նույնիսկ մեկնաբանելն եմ ավելորդ համարում։ Ժամանակին այդ մարդը Սերժին ու Ռոբերտին բերեց Ղարաբաղից, Նիկոլն էլ՝ ո՞վ էր, եթե Լևոնը չլիներ… այդ ամենը բոլորն էլ գիտեն ու արժանի են իրար։ Հերիք չէ՞ իրար հետ  խաղալով երկիր վերացնեք։ Այսքան կոտորած, հողեր, պատիվ, պետականություն ու հիմա այսպիսի խոսակցություննե՞ր։ Ինչքան կարելի է  հարվածներ հասցնել այդ երկրին։Մեկը Սիրիայից, երկուսն՝ Ադրբեջանից,սա էլ իրենց ստեղծած կադրը։ Մի հայ չեղավ այս երկիրը վերակառուցի»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում