Thursday, 25 04 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը

Արցախում ռուսական անձնագրերը չեն պարտադրվում, խրախուսվում են. դա Մոսկվայի նենգությունն է

Երկու տարում պարզեցված կարգով ռուսական անձնագիր է ստացել Դոնբասի բնակչության շուրջ 15 տոկոսը: Շատ վերլուծաբաններ նշում են, որ նույն հեռանկարն է սպառնում նաև Արցախին, որի հետևանքով Արցախը կամաց-կամաց կկորցնի հայկական ինքնությունը:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասաց, որ այստեղ հարցն առայժմ ավելի շահ հոգեբանական է. «Հայությունն ընդունելով, որ պարտվել է պատերազմում, ընդունելով, որ այդ պարտության գլխավոր մեղավորը գեներալիտետն է: Հիմա հայությունն այդ ամենը պետք է մի կողմ դնի և հոգեբանորեն մեջքը շտկի, չշարունակի այդ ընկճվածությունը: Երկրորդ, Հայաստանը որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ինչպիսին եղել և մնում է, պարտադիր կերպով պետք է ազգային շահերի իր ըմբռնումը ռուսներին հասցնի: Բավական է խոսենք պատերազմի պարտությունից, պետք է առաջ նայել: Հաջորդ բլոկն այն է, որ Մինսկի խմբի եռանախագահությունը շատ լայնորեն պետք է ընդգրկվի նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության վերականգնման և նրա անվտանգության ապահովման գործում: Պետք է ռուս-թուրքական տանդեմի գործարքային շեմից դուրս բերել այդ գործընթացը»,-ասաց նա:

Շիրինյանի խոսքով, հաջորդ գործոնը հայկական ինքնությունն է, որը հայերի համար բնութագրվում է լեզվի, մշակույթի և քաղաքական պատմության իմացությամբ. «Եթե այս բաղադրիչները որևէ մեկի մոտ չկա, կապ չունի նրա ազգությունը, ինքն օտարի ազդեցության գործակալ է: Եթե դու չգիտես քո լեզուն, չգիտես քո բարձր մշակույթը և քաղաքական պատմությունը, այդ դեպքում բոլորովին կապ չունի, թե դու ինչ մորից ես ծնվել, դու արդեն այլ մշակույթի կրող ես: Այնպես որ պետք է պայքարել սեփական ինքնության, սեփական պետության համար: Տեսեք, անձնագրեր տալով Ռուսաստանը մուտանտ է աճեցնում, բայց այդ ժողովուրդների համար ազատություն չի բերում, այլ բերում է միջամտելու առիթ: Անձնագիրը տալիս են, որ հետո միջամտեն: Ի՞նչ է Դոնբասն ազատագրվե՞լ է, իհարկե չի ազատագրվել, գիշեր-ցերեկ կռիվ է այնտեղ: Ռուսաստանը ճանաչո՞ւմ է Դոնբասի անկախությունը, իհարկե ոչ: Փոխարենը Ռուսաստանը Դոնբասում կռիվ է սարքում: Այնպես որ մենք պետք է ընդդիմանանք: Այո, ռուսների հետ բարեկամություն, բայց ոչ ինքնության ու ազգային շահի ստորադասման հաշվին, դա արդեն մեր վերջն է լինելու»:

Հարցին, թե չի բացառվում, որ ռուսների կողմից այդպիսի պահանջ կդրվի Արցախո՞ւմ, քաղաքագետն արձագանքեց. «Պահանջը որն է, դա խրախուսվում է: Ռուսներն ասել են, ես եկել եմ, որ իմ լեզուն չսովորե՞ս:  Պուտինի նենգությունը հենց այն է, որ Շուշին ինքն է հանձնել թուրքին: Քրիստոնեական Ռուսաստանը գործել է զորացնելով մահմեդական, թյուրքական  քաղաքակրթությունը: Եթե Ռուսաստանը չլիներ, նրանց ձեռքը Ղարաբաղ կլինե՞ր: Կոնկրետ Շուշիի պարագայում հանցագործություն է եղել արևմտյան կամ քրիստոնեական քաղաքակրթության կողմից, որի մի մասը Ռուսաստանն է: Այս պայմաններում Հայաստանն այլ ճար չի ունեցել, ճար կունենար, եթե ունենար իսկական գեներալիտետ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում