Monday, 14 06 2021
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային միասնության ավտոերթ կանցկացվի դեպի Սյունիք
19:20
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները․ Բորելի հայտարարությունը
19:09
Եվրո-2020․ Չեխիան հաղթեց Շոտլանդիային
Ընտրական «տասովշիկների» դեմ պայքարը շարունակվում է․ Փաշինյանը՝ Ավշարում
Փաշինյանը կատարյալ անհեթեթություն անվանեց ականապատ դաշտերի քարտեզները ՌԴ-ից թաքցնելու մասին լուրերը
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը
Հունիսի 21-ից հետո ՀՀ-ում պետք է ձևավորվի միասնական կառավարություն՝ ընդդեմ մարտահրավերների. Մարուքյան
Գարեգին երկրորդը կարողանալո՞ւ է տալ դրա պատասխանը
Մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետին
Այս քարոզարշավը ապագայի մասին չէր, այն անցյալի բեռը իրար վրա գցելու մասին էր
18:15
Կոկա-Կոլա` 25 տարի Հայաստանում
Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Ծառուկյանը դուխով ասում է՝ վարկերը ներենք․ թող սեփական օրինակով ցույց տա․ Փաշինյանը՝ Ոսկետափում
Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է
Ադրբեջանը պատերազմը սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին
Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի անդամները բուկլետներ բաժանեցին Արաբկիր համայնքում
17:26
ՆԱՏՕ-ն կդադարի Ռուսաստանը համարել «կառուցողական գործընկեր»
Հունիսի 20-ից թավիշի ժամանակները անցնելու են․ Փաշինյանը՝ Ավշար համայնքում
Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար
ՀԷՑ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողներին ստիպում են քվեարկել Քոչարյանի օգտին՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից
Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանը բազմաբովանդակ միջոցառումներով կնշվի Հայաստանում և արտերկրում
Նիկոլ Փաշինյանը Արարատում խոսեց Հոկտեմբերի 27-ի գործից
16:40
Ուժի մեջ են մտել ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները
ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր
ՀՀ Սյունիքի մարզում մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում
Վեդիի հանրահավաքն ավարտում ենք երթով. Փաշինյան
16:10
ՆԱՏՕ-ի երկու նավ մտել է Սև ծով
Քոչարյանը իշխանություն է ուզում, որպեսզի հաստատի դիկտատուրա
Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի
Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին դասեց անկարողների շարքը

Ազատության հրապարակում Քոչարյանն իր խոսքը պետք է սկսի ներողությամբ

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

Պարոն Հայրապետյան, առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է համատեղ դաշինքով մասնակցել առաջիկա ընտրություններին։ Ձեր կարծիքով ո՞րն է ՏերՊետրոսյանի առաջարկի հիմնական նպատակը։

– Հիմնադիր-նախագահն ինքը սպառիչ հայտարարել էր այդ մասին. հիմնական նպատակը գործող իշխանության վերարտադրությունը թույլ չտալն է, Հայաստանի պետականանությանը սպառնացող այս գահավեժ ընթացքի կասեցումը:

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արդեն հրապարակավ մերժել են ՏերՊետրոսյանի առաջարկը։ Կարծում եք ներքաղաքական զարգացումներն ամեն դեպքում կարո՞ղ են հանգեցնել «Ազգային համաձայնության դաշինքի» ստեղծմանը։

– Կարծում եմ հնարավոր է, եթե Հիմնադիր-նախագահը այդ ազգային համաձայնությունը նպատակահարմար գտնի իրականացանել նաև առանց մերժողների՝ երկրորդ և երրորդ նախագահների:

Մայիսի 9-ին Ազատության հրապարակում ելույթով հանդես է գալու Ռոբերտ Քոչարյանը։  Սկսած 2008 թվականից Ազատության հրապարակում հավաքված զանգվածները պայքարել են Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Քոչարյանը ոչ միայն արդարացվեց 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքից, մի բան էլ ավելին՝  հիմա արդեն ելույթ է ունենում նույն Ազատության հրապարակում։

-Ազատության հրապարակում հավաքներ անելը, ելույթներ ունենալը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունք է, այդ թվում՝ Ռ. Քոչարյանի: Սակայն, իրավունքներից բարձրագույնը բարոյական իրավունքն է. եթե պարոն Քոչարյանն իր խոսքը սկսի ներողությամբ, որ 1965թ. Ապրիլի 24-ից ի վեր հայերիս համար սրբազան Ազատության հրապարակն անվանել է թատերական հրապարակ, ապա գուցեև մասամբ ունենա այդ բարձրագույն իրավունքը՝ բարոյականը: Իհարկե, շատ շահեկան կլիներ, որ պարոն Քոչարյանն իր այդ խոսքն այս տարվա մայիսի 9-ին արտասաներ Ստեփանակերտի հրապարակում, ռուսական շքերթին. չէ՞ որ հաճախ են հպարտանում նրա ռուսական կապերով, թեև այսօր հայկական շահերին ամենից հակասողը հենց ռուսական ծրագրերն են: Իսկ թե պարոն Քոչարյանն ազատվեց սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքից, ապա դա միայն նրա և Ն. Փաշինյանի հաղթանակի-պարտության խնդիրն է: Մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք ընդամենն ի գիտություն ընդունել դատարանի որոշումը:

Ներկա ներքաղաքական զարգացումները, քաղաքական ուժերի դասավորվածությունն ինչպիսի՞ մրցապայքար է հուշում։ Կարո՞ղ ենք խիստ նախնական ասել, թե որ ուժերը կարող են Ազգային ժողովում հայտնվել:

Մրցապայքարը կլինի խիստ ապաքաղաքական ու ապապետական, հայհոյալից ու գավառական, դեպի պետական կազմաքանդում գնացող ազգի ցածրակարգ ու անզիջում լաչառակռիվ: Կլինի հերթական տրագիկոմեդիան: Վստահաբար կարող եմ ասել, որ ընտրություններ լինելու պարագայում խորրհրդարանում կհայտնվեն բացառապես ռուսական կոլաբորացիոնիստական միավորներ, իսկ թե ինչպիսին են նրանց անվանումները, միանգամայն անհետաքրքիր են ու ավելորդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում