Tuesday, 16 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մայիսի 5-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի կիրառման ուղեցույցը։

Հրամանում մասնավորապես ասվում է․

1. Հաստատել`
1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի կիրառման ուղեցույցը՝ համաձայն հավելվածի:

2. Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանին, Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին` սահմանված կարգով ապահովել.

1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Կորոնավակ» (Coronavac) պատվաստանյութով պատվաստումային գործընթացի կազմակերպումը Առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով սահմանված ռիսկի խմբերի 55 և բարձր տարիքի անձանց շրջանում, ինչպես նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով՝ համաձայն հավելվածի:

3. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին` սահմանված կարգով ապահովել.

1) Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային գործընթացի շարունակական դիտարկումը:

2) Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացված պատվաստումների ու արձանագրված հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վերաբերյալ ամենօրյա տեղեկատվության ընդունումը, ամփոփումը:

3) Շարժական պատվաստումային խմբի ձևավորումն ըստ անհրաժեշտության շարժական պատվաստումային կետերում (իմունականխարգելման գործընթաց չիրականացնող կազմակերպություններում) պատվաստումներ իրականացնելու համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 10-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պատվաստումների անվտանգ իրականացման պահանջների:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Համբարյանին, մարզպետարանների գլխավոր քարտուղարներին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին (համաձայնությամբ)՝ ապահովել.

1) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Կորոնավակ» (Coronavac) պատվաստանյութով պատվաստումների իրականացման կազմակերպումը Առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով սահմանված ռիսկի խմբերի 55 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ անկախ առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում կցագրումից՝ համաձայն հավելվածի:

2) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Կորոնավակ» (Coronavac) պատվաստանյութով պատվաստումների իրականացման կազմակերպումը 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով՝ սույն հրամանի հավելվածի Ձև 6-ով սահմանված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Կորոնավակ» պատվաստանյութով պատվաստվելու համաձայնության ստորագրմամբ, անկախ առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում կցագրումից՝ համաձայն հավելվածի:

3) Աջակցել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային գործընթացի շարունակական դիտարկմանը:

4) Ապահովել կատարված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմպատ վաստումների ու արձանագրված հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վերաբերյալ ամենօրյա տեղեկատվության ներկայացումը Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան մասնաճյուղերին:

5) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի ձևավորումն ըստ անհրաժեշտության շարժական պատվաստումային կետերում (իմունականխարգելման գործընթաց չիրականացնող կազմակերպություններում) պատվաստումներ իրականացնելու համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 10-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պատվաստումների անվտանգ իրականացման պահանջների:

5. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին՝ ապահովել.

1) Սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական կայքում,

2) Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Կորոնավակ» (Coronavac) պատվաստանյութով պատվաստումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկումը:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

Հավելված
Առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 05-ի N 1635 – Ա հրամանի

 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ «ԿՈՐՈՆԱՎԱԿ» (CORONAVAC) ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

1. «ԿՈՐՈՆԱՎԱԿ» (CORONAVAC) ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը կախույթ է, որը կարող է ձևավորել շերտավորված նստվածք, այն թափահարելուց անհետանում է: Կորոնավակը լուծույթ է ներարկման համար, մեկ դեղաչափը՝ 0.5 մլ է: Յուրաքանչյուր դեղաչափ պարունակում է (0.5մլ) ոչ ակտիվ SARS-COV-2 վիրուս 3 մկգ/դեղաչափ (հավասար է 600 SU):
2. Օժանդակ նյութերն են՝ ալյումինի հիդրօքսիդ, նատրիումի հիդրոգեն ֆոսֆատ, նատրիումի դիհիդրոգեն ֆոսֆատ, նատրիումի քլորիդ, նատրիումի հիդրօքսիդ և HCl՝ որպես pH կարգավորիչ:

3. Այս պատվաստանյութը չի պարունակում կոնսերվանտներ:

4. Պատվաստումից հետո խթանում է SARS-CoV-2-ի նկատմամբ իմունիտետի ձևավորումը` ինչն անհրաժեշտ է COVID-19-ի կանխարգելման համար: SARS-CoV-2 պատվաստանյութը (Vero Cell), արտադրված Sinovac Life Sciences Co. Ltd.-ի կողմից, կարող է առաջացնել ակտիվ իմունիտետ և կանխել SARS-COV-2 վիրուսով հարուցված հիվանդությունները՝ չեզոքացնող հակամարմինների առաջացման ճանապարհով:

5. Այս պատվաստանյութը կիրառելի է 18-ից բարձր տարիքի անձանց համար:

2. ԿՈՐՈՆԱՎԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

6. ԿորոնաՎակի չբացված շշիկը պահվում է սառնարանում՝ +2°C- +8°C ջերմաստիճանային պայմաններում: Չի կարելի սառեցնել:

7. ԿորոնաՎակի բացված շշիկը չի կարելի վերադարձնել սառնարան:

8. ԿորոնաՎակի շշիկները պետք է պահել սառնարանի միջին հատվածում, հատկապես, եթե սառնարանն ունի սառցարանային բաժին:

3. ԿՈՐՈՆԱՎԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

9. ԿորոնաՎակը ցուցված է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար 18 տարեկան և բարձր տարիքի անձանց ակտիվ իմունականխարգելման համար:

10. ԿորոնաՎակը կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Արտակարգ իրավիճակներում երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 14 օր հետո: Սովորական դեպքերում պատվաստումների ժամանակացույցը` 2 դեղաչափ 4 շաբաթ տևողությամբ ընդմիջումով (0 և 28 օր) յուրաքանչյուր դեղաչափը 0,5մլ :

11. ԿորոնաՎակ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացած անձանց խորհուրդ է տրվում երկրորդ դեղաչափը ստանալ հենց նույն ԿորոնաՎակ պատվաստանյութով:

12. ԿորոնաՎակի միաժամանակյա կիրառումն այլ պատվաստանյութերի հետ չի ուսումնասիրվել: Այլ պատվաստանյութերի (ոչ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութեր) հետ պահպանվում է 14 օր ընդմիջում:

13. Մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում ԿորոնաՎակի անվտանգության ու արդյունավետության վերաբերյալ դեռևս առկա չէ որևէ տվյալ։

14. ԿորոնաՎակը նախատեսված է միայն միջմկանային ներարկման համար՝ բազկի վերին դրսային երրորդականում, դելտայաձև մկանի շրջանում:

15. Հղի կանանց շրջանում ԿորոնաՎակի կիրառման փորձը սահմանափակ է: Հղիների պատվաստումը ԿորոնաՎակով պետք է կատարել այն դեպքում, երբ հիվանդության ռիսկն ավելի մեծ է հղիի ու պտղի վրա, քան պատվաստանյութի ռիսկը:

16. Կերակրող մայրերը ԿորոնաՎակով պատվաստվելուց հետո կարող են շարունակել կրծքով կերակրումը:

17. ՄԻԱՎ վարակակիրների, իմունային անբավարարությամբ անձանց պատվաստումները կարող են իրականացվել՝ յուրաքանչյուր դեպքում գնահատելով օգուտները և ռիսկերը: Հայտնի չէ իմունային անբավարարությամբ, ինչպես նաև իմունոսուպրեսոր բուժում ստացող անձանց շրջանում, պատվաստումից հետո իմուն պատասխանի ձևավորումն ինչքանով է համադրելի իմունային անբավարարություն չունեցող անձանց մոտ ձևավորված իմուն պատասխանին:

18. Աուտոիմուն հիվանդություններով անձինք կարող են պատվաստվել, եթե պատվաստման ցուցում ունեցող խմբում են:

19. Պատվաստվելուց առաջ COVID-19-ի դեմ հակամարմիններ որոշելու կամ պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտության անհրաժեշտություն չկա:

Նախկինում COVID-19-ով հիվանդացած անձինք կարող են պատվաստվել:

4. ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

20. Ծանր ալերգաբանական ռեակցիա՝ ԿորոնաՎակ պատվաստանյութի ակտիվ նյութի կամ նրա որևէ բաղադրիչի նկատմամբ հակացուցում է պատվաստման համար, ինչպես նաև առաջնային իմունային անբավարարության դեպքում: Պացիենտները, ովքեր անամնեզում ունեն հաստատված կամ կասկածելի իմունոսուպրեսիվ / ընկճված իմունիտետի կամ իմունանբավարարության վիճակ:

21. Սուր հիվանդությունների (միջին և ծանր ընթացքով), ինչպես նաև թեթև հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են սուր, թեթև շնչառական վարակները (37°C-ից բարձր ջերմությամբ), ԿորոնաՎակով պատվաստումը ժամանակավոր հետաձգվում է:

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝

Ստորև նշված իրավիճակներում պատվաստումը պետք է զգուշությամբ իրականացվի.

1) Թրոմբոցիտոպենիա, արյան մակարդելիության խանգարումներ ունեցող կամ հակակոագուլյացիոն բուժում ստացող անձանց դեպքում Կորոնավակ պատվաստանյութը, ինչպես մյուս ներարկումային պատվաստանյութերը, պետք է ներարկվեն զգուշությամբ, քանի որ այդ անձանց մոտ միջմկանային ներարկումից հետո կարող է դիտվել արյունահոսություն կամ առաջանալ կապտուկներ,

2) Պացիենտներն, ովքեր ստանում են իմունոսուպրեսիվ/իմունիտետն ընկճող բուժում, (ստանում են ներերակային իմունոգլոբուլին, արյան բաղադրիչներ կամ կորտիկոստերոիդներով երկարատև բուժում՝ >2 շաբաթ), պատվաստանյութի նկատմամբ իմունային արձագանքը կարող է թույլ լինել:

3) Չվերահսկվող էպիլեպսիայով կամ այլ պրոգրեսիվ նյարդաբանական խանգարումներով, ինչպես օրինակ՝ Գիհեն Բարրեի համախտանիշով պացիենտները,

4) Անամնեզում բրոնխյալ ասթմա կամ պատվաստանյութի նկատմամբ ծանր անբարեհաջող ռեակցիա, ինչպես օրինակ` եղնջացան, շնչառության խանգարում և անգիոնևրոտիկ այտուց ունեցող պացիենտները,

5) Լուրջ քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ (սիրտանոթային, չվերահսկվող հիպերտենզիա/գերճնշում, շաքարային դիաբետ, երիկամային կամ լյարդի հիվանդություն, չարորակ նորագոյացություն և այլն),

6) ԿորոնաՎակի կիրառման ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովված լինեն անաֆիլաքսիայի բուժման համար անհրաժեշտ անհետաձգելի օգնության միջոցներով:

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

22. ԿորոնաՎակ պատվաստանյութի ընդհանուր արդյունավետությունը Ինդոնեզիայում մեծահասակների 3-րդ փուլի ուսումնասիրությունը SARS-COV2 պատվաստանյութի արդյունավետության, իմունոգենության և անվտանգության վերաբերյալ երկրորդ դեղաչափից 3 ամիս անց IgG հակամարմինների թեստի արդյունքները ցույց տվեցին, որ seropositive մակարդակը 99.23% է:

23. Չինաստանում մեծահասակների 2-րդ փուլի ուսումնասիրությունն արտակարգ իրավիճակներում (0-14 օր) 28 օր հետո և՛ միջին, և՛ բարձր դեղաչափերով համապատասխանաբար կազմել են 94,07% և 99,15%:

24. Ինդոնեզիայում, Թուրքիայում և Բրազիլիայում իրականացված կլինիկական հետազոտությունների 3-րդ փուլի նախնական վերլուծության արդյունքները հաստատել են պատվաստանյութի արդյունավետությունը, երկրորդ դեղաչափից 14 օրից 6 ամիս անց:

25. Թուրքիայում կատարված 3-րդ փուլի կլինիկական փորձաքննության արդյունքում պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91.25%:

26. Բրազիլիայում կատարված 3-րդ փուլի կլինիկական փորձաքննության արդյունքում պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 78%:

5. ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

27. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ ԲԿ) կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացման համար սահմանվում է հստակ ժամանակացույց (որոշակի ժամեր կամ օրեր)` հնարավորության դեպքում իմունականխարգելման կաբինետն ապահովելով առանձին մուտքով:

28. ԿորոնաՎակ պատվաստանյութով պատվաստումից առաջ գնահատվում է պացիենտի առողջական վիճակը՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի պահանջների:

29. ԿորոնաՎակ պատվաստանյութով պատվաստումից առաջ բուժաշխատողի կողմից իրականացվում և լրացվում է հարցում՝ ըստ Ձև 1-ի հարցաթերթի:

30. Իրականացված պատվաստումների տվյալները գրանցվում են համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի պահանջների, ինչպես նաև «COVID-19-ի դեմ պատվաստման քարտում» (Ձև 2):

6. ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՎԱՐՈՒՄ

31. Համաձայն Չինաստանում, Ինդոնեզիայում իրականացված կլինիկական փորձարկման արդյունքների` CoronaVac-ի պատվաստման հետ կապված արձանագրվել են թեթև և միջին ծանրության անբարեhաջող դեպքեր:

32. Հետպատվաստումային ռեակցիաների մեծամասնությունը եղել է թեթև և միջին ծանրության և սովորաբար անցել են պատվաստումից հետո մի քանի օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել ցավազրկող և/կամ ջերմիջեցնող դեղամիջոցներ (օրինակ՝ պարացետամոլ պարունակող դեղորայքներ):

Առաջին դեղաչափի համեմատ, երկրորդ դեղաչափից հետո հաղորդված անբարեհաջող դեպքերն ավելի մեղմ են և ավելի հազվադեպ:

33. Պատվաստվածներից որոշ մասի մոտ արձանագրվել է սարսուռ, դող և ջերմության բարձրացում, երբեմն՝ քրտնարտադրություն, գլխացավ (ներառյալ միգրենի նման գլխացավեր), սրտխառնոց, մկանացավեր և ընդհանուր թուլություն, սկսած պատվաստման օրվանից: Այս երևութները սովորաբար 1-2 օր են տևում: Եթե հիվանդը գանգատվում է անսովոր բարձր կամ երկարատև ջերմությունից կամ այլ ախտանիշներից, անհրաժեշտ է փնտրել այլ պատճառներ և անհրաժեշտության դեպքում տրամադրել համապատասխան խորհուրդներ ախտորոշիչ հետազոտության և բուժման վերաբերյալ:

34. Պատվաստումից հետո անձը մնում է ԲԿ-ում՝ առնվազն 30 րոպե:

35. Պատվաստումից հետո հնարավոր անաֆիլակտիկ շոկի բուժումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 5-ի N566-Ա հրամանի: Անաֆիլակտիկ շոկի ախտորոշման կլինիկական չափանիշները և իրականացվող անհետաձգելի օգնության ընթացակարգը ներկայացված են Ձև 3-ում և Ձև 4-ում:

36.Հետպատվաստումային շրջանում կատարվում են դիտարկումներ բուժաշխատողի կողմից, մասնավորապես՝ պատվաստանյութի ներմուծումից հետո 0-48 ժամվա ընթացքում, ինչպես նաև՝ 4-20-րդ օրերին: Պատվաստումից հետո չորս օր և ավել դիտվող արտահայտված գլխացավերի, գլխուղեղում ճնշման զգացողության, մարմնի վրա կապտուկների կամ արյունազեղումների առկայության դեպքում, անհարժեշտ է պացիենտին մանրամասն հետազոտել և ըստ անհրաժեշտության՝ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:

37. Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վերաբերյալ շտապ հաղորդումները տրվում են համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի պահանջների:

7. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

38. Բնակչության ռիսկի խմբերի անձանց տրամադրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների արդյունավետության և անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն Ձև 5-ի:

39. Պատվաստվողին տրամադրել տեղեկատվություն պատվաստումից հետո դիտվող հնարավոր հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վերաբերյալ, մասնավորապես՝ պատվաստումից հետո կարող է դիտվել ներարկման տեղի կարմրություն, ցավոտություն, գլխացավ, հոգնածություն, մկանացավ, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, դող, հոդացավ, սրտխառնոց: Պատվաստումից հետո 4-ից 20 օրվա ընթացքում շատ հազվադեպ կարող են դիտվել թրոմբոէմբոլիային բնորոշ երևույթներ՝ արտահայտված գլխացավ, գլխում ճնշման զգացողություն, մարմնի վրա կապտուկներ կամ արյունազեղումներ, որոնց առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

Ձև 1

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

Պացիենտի Ա.Ա.Հ.———————————————————————————-
Տարիք ———————————————————————————————————————
Ստորև հարցերը կօգնեն բացահայտել արդյո՞ք կա որևէ պատճառ, որով պայմանավորված այսօր պացիենտը COVID-19-ի դեմ պատվաստում չպետք է ստանա:
Եթե պատասխանը «այո» է, դա չի նշանակում, որ պացիենտը չպետք է պատվաստվի: Դա պարզապես նշանակում է, որ պացիենտին պետք է տրվեն լրացուցիչ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում