Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 հազար 685 դեպք, մահացել է 238 մարդ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում են Ռոբերտ Կոխի ինստիտուտից, որը վարում է COVID-19-ի վերաբերյալ Գերմանիայի Դաշնության վիճակագրությունը:
Ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 մլն 507 հազար 673 դեպք, մահացել է 84 հազար 648 պացիենտ: Ավելի քան 3 մլն քաղաքացի առողջացել է: