Monday, 14 06 2021
Տիգրան Ավինյանը կարևոր որոշում է ստորագրել
Էրդողանը հանդիպումներ է ունեցել Մակրոնի, Ջոնսոնի և Մերկելի հետ
Կան ուժեր, որ տխրել են գերիների վերադարձից ու այս քանի օրն ինչ բամբասանք ասես տարածում են․ Փաշինյան
ԱՀ պետական նախարարը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային միասնության ավտոերթ կանցկացվի դեպի Սյունիք
19:20
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները․ Բորելի հայտարարությունը
19:09
Եվրո-2020․ Չեխիան հաղթեց Շոտլանդիային
Ընտրական «տասովշիկների» դեմ պայքարը շարունակվում է․ Փաշինյանը՝ Ավշարում
Փաշինյանը կատարյալ անհեթեթություն անվանեց ականապատ դաշտերի քարտեզները ՌԴ-ից թաքցնելու մասին լուրերը
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը
Հունիսի 21-ից հետո ՀՀ-ում պետք է ձևավորվի միասնական կառավարություն՝ ընդդեմ մարտահրավերների. Մարուքյան
Գարեգին երկրորդը կարողանալո՞ւ է տալ դրա պատասխանը
Մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետին
Այս քարոզարշավը ապագայի մասին չէր, այն անցյալի բեռը իրար վրա գցելու մասին էր
18:15
Կոկա-Կոլա` 25 տարի Հայաստանում
Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Ծառուկյանը դուխով ասում է՝ վարկերը ներենք․ թող սեփական օրինակով ցույց տա․ Փաշինյանը՝ Ոսկետափում
Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է
Ադրբեջանը պատերազմը սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին
Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի անդամները բուկլետներ բաժանեցին Արաբկիր համայնքում
17:26
ՆԱՏՕ-ն կդադարի Ռուսաստանը համարել «կառուցողական գործընկեր»
Հունիսի 20-ից թավիշի ժամանակները անցնելու են․ Փաշինյանը՝ Ավշար համայնքում
Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար
ՀԷՑ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողներին ստիպում են քվեարկել Քոչարյանի օգտին՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից
Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանը բազմաբովանդակ միջոցառումներով կնշվի Հայաստանում և արտերկրում
Նիկոլ Փաշինյանը Արարատում խոսեց Հոկտեմբերի 27-ի գործից
16:40
Ուժի մեջ են մտել ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները
ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր
ՀՀ Սյունիքի մարզում մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում
Վեդիի հանրահավաքն ավարտում ենք երթով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում թիմակիցների հետ. ումից են գոհ և դժգոհ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է, ինչ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում իր թիմի անդամների հետ` առանձին-առանձին: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը փորձում է բոլորից պարզել, թե ինչ են կարծում` ով պետք է լինի հաջորդ խորհրդարանում: Ու հայրենի օրենսդիրները իրենց համար ցանկալի անուններ են նշում, մեկը մյուսի աշխատանքը փնովում է ու հայտնում, թե ումից են գոհ եւ ումից են դժգոհ:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանից: Գրեթե բոլոր թիմակիցները պնդել են, որ Նազարյանը խորհրդարանում թիմային աշխատանք չի անում, կտրված է իրականությունից, չի շփվում թիմակիցների հետ: Ավելին՝ խմբակցության ներսում Նազարյանը կանանց թիմ է ձեւավորել, որոնց հետ է միայն շփվում: Շատերը պնդել են, որ վերջինս նախընտրական ցուցակում պետք է լինի վերջին հորիզոնականներում:

Նույն՝ «Իմ քայլին» մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ բողոքները շատ են եղել նաեւ Ռուբեն Ռուբինյանից՝ կրկին նույն բովանդակությամբ: Նա էլ թիմային չի գործում, նույնիսկ պատգամավորներին չի բարեւում, չի շփվում: Խմբակցության գերակշիռ հատվածը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ շատ գոհ են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, որն այս ժամանակահատվածում ամեն ինչ արել է թիմում պառակտումներ թույլ չտալու համար: Մի մեծ զանգված գոհ է եղել նաեւ Բաբկեն Թունյանից, նրա կատարած աշխատանքից»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում