«Բելառուսը ստեղծել է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութը»,- այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Երեկ մենք փորձանոթում ստացանք մեր՝ բելառուսական պատվաստանյութը: Այսօրվա մեր գնածներից տարբերվող գերազանց պատվաստանյութը: Ինչպես բժիշկներն են ասում՝ կենդանի պատվաստանյութը»,- ասել է Լուկաշենկոն:
«Այսօր մենք ունենք պատվաստանյութեր, որոնք գործում են: Մենք ռուսական տեխնոլոգիաներով չինական պատվաստանյութ ենք գնել: Իսկ վաղը մենք մեր պատվաստանյութը, որն արդեն փորձանոթում է, կհարմարեցնենք այն շտամին, որը կունենանք: Ո՞վ գիտի, թե ինչպես կյանքը կընթանա»,- հավելել է նա: