Գերտերությունները պետք է ամեն գնով կանխեն նոր Սառը պատերազմի վերսկսումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ – ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի անդամ-երկրների հանդիպմանը, որտեղ քննարկվում է ՄԱԿ-ի հաջորդ ղեկավարի ընտրությունների հարցը: Այս պահին Գուտերեշը միակ թեկնածուն է ընտրություններում:
«Ես զգուշացրել եմ նոր աշխարհառազմավարական բաժանման և գերտերությունների միջև հարաբերությունների դիսֆունկցիայի վտանգի մասին:
Դա անվերջ կբարդացնի միջազգային համագործակցությունն այն պահին, երբ այն ամենից շատ է անհրաժեշտ: Մենք պետք է ամեն գնով խուսափենք նոր սառը պատերազմից», – կոչ է արել ՄԱԿ-ի ղեկավարը: