Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Եթե Քոչարյանը ընտրվի, դա Հայաստանի վերջը կլինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար ՎալերիԱշխեն Գործունյանը։

-Տիկին Գործունյան, ՀՅԴ-ն, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները դաշինքով են գնում ընտրությունների, որը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը: Այս որոշումը արդյոք հիասթափեցնո՞ւմ է ֆրանսահայերին։   

-Նորմալ սփյուռքը պետք է խենթանա նման որոշումից։ Համոզված եմ, որ սփյուռքում ով տեղյակ է Հայաստանի՝ վերջին տարիների իրականությունից և քաղաքականությունից, չի կարող ընդունելի լինել նման դաշինքը։ Շատ վատ է, որ Դաշնակցությունը Քոչարյանի հետ է գնում ընտրությունների, գուցե Քոչարյանի համար շատ լավ է, բայց Դաշնակցության համար սարսափելի մի բան է։ Սփյուռքահայության համար Դաշնակցությունը կարևոր ուժ է, բայց Հայաստանում այն կորցրել է իր ուժը։ Ներքաղաքական կյանքում Դաշնակցությունն այնքա՜ն սխալ քայլեր է արել, այնպիսի մարդկանց է միացել, կառավարել երկիրը, հիշեք՝ նրանք և՛ Սերժ Սարգսյանի հետ էին կոլաիցիա կազմում, և՛ Քոչարյանի հետ էին ներդաշնակ։ Այսպիսիով, Դաշնակցությունը շատ մեծ սխալներ է արել, և պետք է ինքզինքը վերանորոգի, այդ ուժը պետք է ուրիշ կերպ առաջ գնա և նայի ապագային։ Դաշնակցությունը պետք է մաքրի իրեն, որ կարողանա գոյություն և շարունակություն ունենալ։ Այնքան աղտոտված է Դաշնակցության անունը Հայաստանում։ ՀՅԴ-ն սփյուռքում ունի իր անունը, բայց Հայաստանում այն այնքան է աղտոտվել, այնքան սխալ քաղաքականություն կառուցել, և հիմա խայտառակություն է նման մարդու հետ Դաշնակցության միանալը, գուցե նյութական հաշիվներ կա՞ն, չեմ կարող ասել։

-ՀՀԿ-ն նույնպես կմասնակցի ընտրություններին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի կուսակցության հետ դաշինքով։ Ի՞նչ եք կարծում այս դաշինքի մասին, որքանո՞վ կարող է այս դաշինքը կեսունակ լինել։

-Սա կատաստրոֆա է, նրանցից ամեն մեկն աղտոտված է, ինչպե՞ս պետք է մեջքն ուղղի մեր երկիրը, նրանցից ո՞վ է մտածում Հայաստանի և հայաստանցիների մասին, ոչ ոք։ Փաշինյանն էլ լիքը սխալներ ունի, և ես կարծում եմ՝ զուտ էթիկայի տեսանկյունից ինքն էլ պետք է հրաժարական տար։ Հիմա ամենասարսափելին այն է, որ ժողովուրդը պետք է ընտրի վատի և վատագույնի միջև, ոչ թե պետք է ընտրի մեկին, որ գա և տնտեսությունը զարգացնի։

-Դաշնակցության հետ Քոչարյանը շանս ունի՞ խորհրդարանում հայտնվելու։

-Եթե նորմալ ընտրություն լինի, նա 100 տոկոսով որևէ շանս չունի, և իհարկե եթե այս ընտրություններին Ռուսաստանը չխառնվի։ Եթե նա ընտրվի, դա Հայաստանի վերջը կլինի։ Ես պետք է եղբորս աղջկան բերեմ մինչև հուլիսի 12-։ Եվ հիմա ասել եմ, որ եթե Քոչարյանը անցնի խորհրդարան, մենք Հայաստան ոտք չենք դնելու։ Որևէ մեկը չի մոռացել Մարտի մեկը։ Ես իմ աչքերով եմ տեսել, ինչպես կարող եմ դա մոռանալ, երբ  խաղաղ ժողովրդին, որ քնած էր, ինչպես եկան ջարդեցին, մորթեցին․․․

-Կիրակի օրը, ի դեպ, նույն Ազատություն հրապարակում Քոչարյանը հրավիրել է հանրահավաք։

-Գիտեք՝ այս ամենը խոսում է մի բանի մասին, որ մերր արդարադատությունը չի կայացել։ Եվ ես հուսամ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի, և հուսամ, որ ով պետք է գա, կկարողանա այդ ահռելի դժվար աշխատանքն իրականացնել։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ Ազգային համաձայնության դաշինք անվանումը կրող ցուցակով մասնակցել ընտրություններին։

-Ինձ ապշեցնում է՝ ինչպես կարող է պարոն Տեր-Պետրոսյանը նման բան անել, ես սարսափած եմ, որ նա նման առաջարկ է արել։ Գուցե մենք չենք հասկանում, բայց ես չեմ կարող ընդունել նման առաջարկը, դժբախտաբար, գուցե ես ապուշ եմ և  նա շատ խելացի է, բայց ինձ համար սա անընդունելի առաջարկ է։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում