Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևանյան այցն իր մեջ ինչ հնարավորություններ և վտանգներ է պարունակում։ Պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են 3-րդ համատեղ հայտարարությունը։ Կոչ է արվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին, աճյունները, մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել կալանավորվածների նկատմամբ։ Կարևորվում է բարձր մակարդակի շփումների վերսկսումը։ Նախորդ հայտարարությունից 22 օր է անցել, սա հիմք է կարծելու, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան վճռական են տրամադրված։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ: