Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Քաղաքական հետապնդման եմ ենթարկվում. Եթե ՀՀԿ-ն չմասնակցի ընտրություններին, կսատարեմ Քոչարյանին

Նախօրեին գլխավոր դատախազությունը հաղորդեց Սպիտակի համայնքապետարանում 2015-2020-ին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստով քրեական գործ հարուցելու մասին։ Հաղորդագրության համաձայն՝ հայտնաբերված չարաշահումների հետևանքով համայնքին և պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 47 միլիոն դրամ։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի, 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի, 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Քրեական գործը ներկայումս քննում է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ Սպիտակ համայնքն արդեն 13 տարուց ավելի ղեկավարում է ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը։ Վերջինս այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ որևէ տեղեկություն չունի քրեական գործից, ոչ հարցաքննվել է, ոչ էլ որևէ ծանուցում է ստացել։

-Ես էլ եմ ուզում հասկանալ, թե ինչ քրեական գործ է, բայց ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել։ Ոչ եկել են, ոչ հետաքրքրվել են, ոչ հարցաքննվել եմ, ոչ էլ հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը։

Իսկ ինչպե՞ս եք իմացել, որ չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։

-Մեր նախագահը պատերազմի ավարտի համաձայնագրի մասին ինչպես էր իմացել։ Ես էլ եմ այդպես իմացել՝ մամուլից։ Պատկերացնում եք՝ ես իմ վերաբերյալ քրեական գործի մասին իմացել եմ մամուլից։ Ոչ հարցաքննվել եմ, ոչ որևէ մեկը եկել հետաքրքրվել է։

-Պարոն Սահակյան, զարմանալի բան եք ասում, 3-4 հոդվածով քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական կեղծիք, չարաշահում, յուրացում, Դուք ասում եք, որ ոչնչից տեղյակ չեք։ Այդ դեպքում ինչպե՞ս է գործը հարուցվել։

-Սա քաղաքական հետապնդում է, ուրիշ ինչ պետք է լինի։

Իսկ ինչի՞ համար եք քաղաքական հետապնդման ենթարկվում։

Որովհետև դեմ եմ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եմ:

– Ուզում եք ասել, որ որևէ չարաշահում չի՞ եղել Ձեր պաշտոնավարման տարիներին ։

Մեր մոտ ՊՎԾ-ն ուսումնասիրութուն էր կատարել դեռ անցած տարվա դեկտեմբերին և հունվարին։ Դրանից անցել է մոտ 5 ամիս ու մեկ էլ լսում ենք, թե ՊՎԾ-ի ուսումնասիրության վրա ինչ -որ քրեական գործ է հարուցվել։ Անհասկանալի իրավիճակ է։


-Իսկ երբ ՊՎԾ-ն անցած տարի ուսումնասիրություն էր կատարում, ի՞նչ էր հայտնաբերել։

-Ոչ մի բան էլ չէր հայտնաբերել, բայց հիմա քրեական գործը  հարուցվել է հենց ՊՎԾ-ի ուսումնասիրության վրա։ Դրա համար եմ ասում՝ աբսուրդ է։

Առաջիկա ընտրություններին որևէ մասնակցութուն ունենալո՞ւ եք։

-Եթե Հանրապետականը մասնակցի, ապա՝ այո։

Արդեն հայտարարել են, որ մասնակցելու են Վանեցյանի հետ դաշինքով։ Կարգախոսն էլ՝ «Պատիվ ունեմ»։

-Ես կարծում եմ՝ վերջնական որոշում չկա դեռ։ Հայտարարությունը դեռ փաստաթուղթ չի դարձել։ Բայց եթե մասնակցի՝ կաշխատեմ ՀՀԿ-ի համար, իսկ եթե ոչ՝ ես էլի կմասնակցել ընտրություներին։

Ինչպե՞ս։

-Եթե Հանրապետականը չմասնակցի, կսատարեմ այլ ուժի։

Օրինակ ո՞ր ուժին։

-Ով որ կարող է հաղթել այս իշխանությանը՝ Քոչարյան Դաշինքին։

Այսինքն եթե ՀՀԿ-ն չլինի, Քոչարյանին կսատարե՞ք։ Մեծ տարբերություն չկա՞ Ձեզ համար։

-Իհարկե։

Դա նորմա՞լ է։ Սկզբունքայնության հետ խնդիրներ չեն առաջանա։


-Այո, իհարկե նորմալ է։ Այսօր մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում այս իշխանության օրոք  և դրանից պետք է հետևություններ անել։ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ժողովուրդը նման արհավիրքի առաջ չի կանգնել։ Հետևաբար պետք է առաջնորդվել իրականությամբ, այլ ոչ թե բամբասանքներով։

Առանց ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի կիրառման ՀՀԿ-ն կկարողանա ձայն հավաքել ու Ազգային ժողովում հայտնվել։

-Դուք անհիմն մեղադրանքներ եք ներկայացնում։ Երբևէ մի դեպք չի բացահայտվել, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել։

Պարոն Սահակյան, բազմաթիվ նման դեպքեր են եղել, անգամ դատարանի վճիռներ կան։ Գոնե Զիբիլիքսի գործը չե՞ք հիշում։

-Կարող է առանձին դեպքեր լինեն։ Եվ բնավ բացառված չէ, որ այսօր իշխանությունը նույն բանն անի։ Դա բացառված չի։ Ցանկալի է, որ ընտրակաշառքի դեպքեր չլինեն, բայց նաև գիտեք, թե այսօր  վարչական ռեսուրսը  որտեղ է և ինչպես կարող է գործադրվել։

Ձեր համայնքի դեպքում վարչական ռեսուրսը Ձեր ձեռքում է և կարող եք ի շահ ՀՀԿ-ի գործադրել։

-Հըլը չեղած արդեն ասում եք, որ հնարավոր է նման բան լինի։ Այո, հնարավոր է վարչական ռեսուրս գործադրվի, բայց իշխանության կոմղից, ոչ ընդդիմության։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում