Monday, 22 07 2024
11:45
Բայդենին համոզել են հրաժարվել նրա ամենամոտ խորհրդականներից երկուսը
Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները
11:15
Բիլ և Հիլարի Քլինթոնները պաշտպանել են Կամալա Հարիսիի թեկնածությունը
Ուղիղ․ Ժողովրդավարական ուժերի հարթակը նախաձեռնում է ստորագրահավաք ԵՄ անդամակցության նպատակով
10:45
Կալիֆորնիայի նահանգապետը սատարում է Հարիսին
10:30
Մրցապայքարը թողնելու որոշումը Բայդենը կայացրել է վերջին 48 ժամում
10:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը Բայդենին կոչ է արել հրաժարական տալ
ԵՄ-ն բերում է որակ. միայն սա կարող է ամեն ինչի չափանիշ լինել
Մեքենան ընկել է փոսը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բուհերի վիճակն աղետալի է. ժամանակին ունենում էինք 19-20 հազար դիմորդ, այսօր՝ 12-14 հազար
Քաղաքացուն դուրս են բերել ձորից
Բաքուն ուզում է խառնել քարտերը. ինչքան շատանան միջնորդները, այնքան կբարդանա իրավիճակը
08:45
«Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար». Հարիս
«Կեսօրից առաջ և հետո» Սիրանույշ Պապյանի հետ
08:15
Հռոմի պապը հուսով է, որ Փարիզի Օլիմպիական խաղերը հնարավորություն կստեղծեն համաշխարհային հակամարտություններում զինադադարի համար
Ժամանակը՝ ագրեսոր Ալիեւի եւ հեծանվորդ Փաշինյանի միջեւ
07:45
Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը հրաժարական չի տա նախագահի պաշտոնից
07:30
Քամալի Հարիսի նախընտրական արշավի հիմնադրամի հինգ ժամում 47 միլիոն դոլար է նվիրաբերվել
00:46
Քամալա Հարիսը համաձայնել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
00:44
Կոնգրեսի խոնակը Բայդենից պահանջել է հրաժարվել նախագահի պաշտոնից
00:42
Օբաման Բայդենին անվանել է «բարձրակարգ հայրենասեր»
00:23
Բիլ և Հիլարի Քլինթոնները ԱՄՆ նախագահի պաշտոնում աջակցություն են հայտնել փոխնախագահ Հարիսի թեկնածությանը
00:11
Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը
«Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը» Պուտին
00:03
Թրամփն արձագանքել է նախագահական ընտրարշավից դուրս գալու Բայդենի որոշմանը
Կրեմլի առաջին արձագանքը Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալուն
23:45
Զելենսկին խոսել է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների մասին
23:30
Մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի Բայդենը փոխի իր որոշումը. Reuters

Անկարայի ու Բաքվի սպառնալիքը Վրաստանին

Բաքու է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Բաքվի ղեկավար Ալիևը, Վրաստանի վարչապետի այցի օրակարգում լինելու են ռեգիոնալ հարցեր, այդ թվում ենթակառուցվածքային ապաշրջափակման թեմաներ: Այդ հանգամանքը ուշագրավ է, եթե նկատի առնենք այն, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև կարծես թե չկա այդպիսի հարց, այդ օրակարգը կարծես թե ուղիղ առնչություն չունի Վրաստան-Ադրբեջան, կամ Վրաստանով՝ Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությանը: Հետևաբար, ի՞նչն է պատճառը, որ Վրաստանի վարչապետի այցի ընթացքում պետք է օրակարգային լինի նաև այդ թեման: Իհարկե միևնույն ժամանակ հասկանալի է, որ թեման ոչ միայն առնչվում է բուն խնդրին, այլ դրա լայն քաղաքական տողատակին: Իսկ այստեղ թերևս կա մի առանցքային հարց: Հարցերը իհարկե շատ են, բայց դրանցից մեկը ունի թերևս հիմնարար նշանակություն:

Բանն այն է, որ Վրաստանը դեմ է արտահայտվում առաջարկվող այսպես ասած 3+3 կամ 6-ի ռեգիոնալ ձևաչափին: Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո Թուրքիան առաջ է քաշել այդ ձևաչափը, որպես ռեգիոնալ գործակցության և խնդիրների քննարկման ձևաչափ, որի անթաքույց նպատակը իհարկե Կովկասում Թուրքիայի ներկայության ամրագրումն ու ամրապնդումն է, ռեգիոնը զերծ պահելով այլ ուժային կենտրոնների անմիջական դերակատարումից: Բանն այն է, որ Անկարան այդ իմաստով զգում է իր էական առավելությունը թե Ռուսաստանի, թե Իրանի նկատմամբ: Ըստ այդմ, Անկարայի ու նրա սատելիտ, կցորդ Բաքվի համար նախընտրելի է ամրապնդել գործակցության այդ ձևաչափը, օրինակ թույլ չտալու համար Մինսկի խմբի համանախագահության, կամ Արևմուտքի մասնակցությամբ որևէ այլ գործընթացի աշխուժացում: Իսկ Վրաստանն այդ հարցում ունի առանցքային դեր, հաշվի առնելով այն, որ ռեգիոնում միայն Թբիլիսին է, որ վարում է եվրաատլանտյան կուրս և հանդիսանում ՆԱՏՕ ու ԵՄ գլխավոր գործընկեր:

Ալիևը Բաքվում թերևս փորձելու է համոզել, իսկ հնարավոր է նույնիսկ սպառնալ Վրաստանի վարչապետին, որ ռեգիոնալ ձևաչափի հարցում Թուրքիայի դերի ամրապնդմանն ընդդիմանալու, կամ ավելի շուտ այդ խաղին չտրվելու դեպքում Վրաստանը կարող է ունենալ խնդիրներ: Իսկ այդ հարցում, իհարկե, կասկածել Թուրքիայի և նրա սատելիտի հանդգնության վրա, թերևս պետք չէ: Առավել ևս, որ 2018 եվ 2019 թվականներին նրանք արդեն իսկ փորձել են այսպես ասած «հետախուզություն» իրականացնել, սրելով Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ իրավիճակը, որ առկա է վրաց-ադրբեջանական սահմանին: Կտրվի՞ Վրաստանը թուրք-ադրբեջանական շանտաժին, թե՞ Թբիլիսին կշարունակի դիմադրել ռեգիոնը խոշոր հաշվով ռուս-թուրքական ձևաչափում պարփակելու մտադրություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում