Monday, 14 06 2021
Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Ծառուկյանը դուխով ասում է՝ վարկերը ներենք․ թող սեփական օրինակով ցույց տա․ Փաշինյանը՝ Ոսկետափում
Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է
Ադրբեջանը պատերազմը սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին
Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի անդամները բուկլետներ բաժանեցին Արաբկիր համայնքում
17:26
ՆԱՏՕ-ն կդադարի Ռուսաստանը համարել «կառուցողական գործընկեր»
Հունիսի 20-ից թավիշի ժամանակները անցնելու են․ Փաշինյանը՝ Ավշար համայնքում
Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար
ՀԷՑ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողներին ստիպում են քվեարկել Քոչարյանի օգտին՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից
Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանը բազմաբովանդակ միջոցառումներով կնշվի Հայաստանում և արտերկրում
Նիկոլ Փաշինյանը Արարատում խոսեց Հոկտեմբերի 27-ի գործից
16:40
Ուժի մեջ են մտել ռուսական սուվերեն պարտքի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները
ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր
ՀՀ Սյունիքի մարզում մի շարք բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում
Վեդիի հանրահավաքն ավարտում ենք երթով. Փաշինյան
16:10
ՆԱՏՕ-ի երկու նավ մտել է Սև ծով
Քոչարյանը իշխանություն է ուզում, որպեսզի հաստատի դիկտատուրա
Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի
Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին դասեց անկարողների շարքը
Մանկապարտեզների համար սահմանված հիգիենիկ նորմերը
Վեդիում քաղաքական կամքը շատ հզոր է․ Նիկոլ Փաշինյան
Արմավիրի նախկին քաղաքապետի կալանավորումը քաղաքական ճնշում է «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ․ Արսեն Բաբայան
Թբիլիսին շահագրգռված է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, բայց գերիները հարցը շատ ճիշտ օգտագործեց՝ նաև ներքին սպառման համար
«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի
Քոչարյանը նախընտրական ծրագիրը ներկայացրել է էջմիածինցիներին
15:10
Հունիսի 14-ին արյան դոնորի միջազգային օրն է
Գտնվելու եմ չվճարվող արձակուրդում՝ անձնական պատճառներով. Մանե Թանդիլյան
Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքը բուկլետներ բաժանեց Գորիսում
14:50
Pink Floyd-ի հիմնադիրը «գրողի ծոցն» է ուղարկել Ցուկերբերգին
Անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է դիմի ՄԻԵԴ. Թաթոյան

«Միանշանակ միջամտությունը ռուսական կողմից է. Վիտալի Բալասանյանին և մյուսներին գրողի ծոցն ենք ուղարկելու»

Կրկին օրակարգում է հայտնվել Արցախի Մարտունի քաղաքից Գարեգին Նժդեհի արձանը հանելու թեման: Նախօրեին Մարտունու ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Մարտունի է ժամանել Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը արձանը հանելու հարցով. «Մարտունեցիների շնորհիվ արձանը մնաց իր տեղում, բայց դեռ հարցը լրիվ լուծված չէ»,-գրել էր նա:

Արդեն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  Արտակ Դավթյանն ասաց, որ մարտունեցիների շնորհիվ է, որ Գարեգին Նժդեհի արձանը դեռ կանգնած է քաղաքում: Նրա խոսքով, երեկ Վիտալի Բալասանյանն է եկել Մարտունի, քաղաքապետարանում քննարկման ժամանակ ասվել է՝ լավ կլինի արձանը ժամանակավոր հանենք, որևէ կոնկրետ պատճառաբանություն չներկայացնելով: Անգամ ասվել է, որ դրա պատճառով խաղաղ պայմաններում եթե ադրբեջանցիները գան մեզնից մեկին գերի վերցնեն, մենք չենք կարող իրենցից գերի վերցնենք:

«Այդպես էլ հստակ պատճառ չներկայացվեց, որ մենք էլ հասկանանք, թե  ինչ վիճակում ենք և ինչ քայլերի պետք է գնանք: Եթե ներկայացվեր հստակ պատճառ, գուցե ինչ-որ համաձայնության գայինք: Քանի որ հստակ պատճառ չկա, մենք էլ ասացինք՝ ոչ, արձանը չպետք է հանվի: Ոչ բոլորն են իմացել, որ արձանը կարող են հանել, այդ պահին քիչ թվով մարդիկ էինք հավաքվել, բայց էլի կարողացանք մեր տեսակետը բացատրել, որ թույլ չենք տալու հանել»,-ասաց Արտակ Մկրտչյանը:
Նա հերքեց մամուլի տեղեկությունները, թե Վիտալի Բալասանյանին վռնդել են Մարտունիից. «Այդպիսի բան չի եղել, ուղղակի մեր ասելիքն ասել ենք, ինքն էլ թողել գնացել է: Հիմա քաղաքապետարանը չգիտեմ ինչու սուտ տեղեկություն է տարածում, թե Վիտալի Բալասանյանը Մարտունի է եկել այլ հարցով: Գուցե այլ հարց էլ է եղել, բայց ես գիտեմ, որ դրանից հետո ինքը չի մնացել, գնացել է: Թեման եղել է Գարեգին Նժդեհը, որից հետո ինքը գնացել է:

 

Պայքարը շարունակելու ենք: Միգուցե այնպիսի պայման լինի, որ նույնիսկ մենք մեր ձեռքով արձանը հանենք: Ասենք, եթե խոսքը վերաբերում է մեր գերիների վերադարձին, Արցախի կարգավիճակի ճանաչմանը, մենք մեր ձեռքով կհանենք, բայց ոչ թե ասեն՝ խաբեն, ասեն՝ այդպես է լինելու, հետո փաստի առաջ կանգնենք: Մենք մեր խոսքի տերը կլինենք: Հիմա մենք կսպասենք, իրենք այդ հարցը կլուծեն, մենք էլ կհանենք մեր ձեռքով»:

 

Հարցին, թե արդյոք այդ խնդրին առնչություն ունեն ռուս խաղաղապահները, ավագանու անդամն ասաց. «Ոչ տեսել եմ, ոչ լսել: Ես լսել եմ խոսակցություն, որ մի ռուս գեներալ ուզում է այդ արձանը հանի, , բայց թե ով է, ինչի համար է ուզում, ոչ տեսել եմ, ոչ լսել: Հիմա մենք վճռական ենք և թույլ չենք տալու, որ գան, արձանը հեռացնեն»:

 

Նույն խնդրի առնչությամբ Հայաստանի ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ է վերադարձել Արցախից. «Այդ խնդիրը բոլոր մակարդակներում քննարկվում էր, և Ստեփանակերտում, և Մարտունիում, և ամեն տեղ: Ես երեկ պատահական զանգել էի Արցախ, տեսնելու, թե ինչ վիճակ է, և պարզեցի, որ Վիտալի Բալասանյանը մեկնում է Մարտունի: Հետո պարզվեց, որ մեկնում է Նժդեհի արձանի հարցով: Ես դեռ ժամանակ առաջ գրել էի, որ դրված է խնդիր, որ մինչև մայիսի 9-ը Նժդեհի արձանը հանվի Մարտունի քաղաքից: Այսինքն Բալասանյանը գնացել էր այդ գործընթացը վերջարդյունքին հասցնելու համար: Երեկ մարտունեցիները թույլ չեն տվել հանել արձանը, պատրաստ են մինչև վերջ կանգնել: Անգամ առաջարկ է եղել, որ հանեն, մայիսի 10-ին նորից բերեն տեղադրեն, բայց մարդիկ չեն թողել և չեն էլ թողնելու»:

Հարցին, թե իր կարծիքով միջամտությունը ռուսական կողմի՞ց է, Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց. «Միանշանակ ռուսական կողմից է: Ես չեմ կարող ասել, թե որքան բարձր մակարդակից է: Միգուցե միջին շրջանակներից որևէ մեկն է որոշել իրեն չափից ավելի «հայրենասեր» համարելով Նժդեհին թուրքական հրահրումներով ֆաշիստ որակել: Բայց այն, որ այս ամենում ռուսական ազդեցությունը կա, դա հերքել չեն կարող: Ես լինելու եմ մարտունեցիների կողքին, կարիքի դեպքում անձամբ եմ գնալու: Երեկ իմ հրապարակման արձագանքներից պարզ դարձավ, որ սա համազգային խնդիր է, ոչ թե ինչ-որ մի քանի հոգու կապրիզի հարց է: Եթե կան մարդիկ, որ կարող են միանալ Վիտալի Բալասանյանին և այդ նպատակին, ապա բոլորին գրողի ծոցն ենք ուղարկելու»:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ Արցախի իշխանությունները հլու-հնազանդ կատարում են ռևոնսերի ցանկացած պահանջ, նույնիսկ եթե այն միջին օղակից է գալիս, ԱԺ պատգամավորն ասաց. «Արցախի նախագահը և կրթության նախարարը այն ժամանակ ասում էին, որ նման բան չի լինելու, նման բան չկա, այդ տեղեկությունները կեղծ են: Բայց նույն Արցախի նախագահի կողմից նշանակված ԱԽ քարտուղարը, որը ինձ հետ հանդիպմանը փորձում էր դա հերքել, հետ հանդիպմանը  երեկ գնացել է գործողություն իրականություն դարձնելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում