Անհայտ տղամարդը դանակով հարվածել է ասիական ծագումով երկու կանանց։ Դեպքը տեղի է ունեցել Սան-Ֆրանցիսկոյում (Կալիֆորնիա)՝ կանգառում, հայտնում է ABC հեռուստաալիքը։
Տուժածներից մեկը շատ արյուն է կորցրել, երկրորդի կյանքին վտանգ չի սպառնում, նա ձեռքի վնասվածք է ստացել։
Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կասկածյալին։ Իրավապահները չեն բացառում, որ հանցագործությունը կատարվել է ատելության հողի վրա։