Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ամերիկյան Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին բնակիչներին խոստացել է անվճար գարեջուր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու դիմաց:
«Նյու Ջերսիի ցանկացած բնակիչ, ով մայիս ամսվա ընթացքում ստանա պատվաստանյութի առաջին չափաբաժինը և ներկայացնի համապատասխան փաստաթուղթ՝ կստանա անվճար գարեջուր»,-այս մասին Twitter- ում գրել է Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին: Տեղի օրենսդրության համաձայն՝ ակցիային կարող են մասնակցել 21-ից բարձր տարիքի քաղաքացիները:
Սոցցանցերի օգտատերերը Ֆիլ Մերֆիին մեղադել են ոչ էթիկական մեթոդներով բնակչությանը կաշառելու փորձի մեջ և հորդորել են համաքաղաքացիներին չգնել այն գարեջրագործների արտադրանքները, որոնք մասնակցում են ակցիային:
Այս պահին Նյու Ջերսիում ավելի քան 3,2 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, իսկ իշխանությունները նախատեսում են պատվաստել 4,7 միլիոն մարդու: