Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Խախտումներին պատշաճ և ճիշտ ժամանակին չարձագանքելը խոսում է ԱԺ-ի անհետևողական և անսկզբունքային վարքագծի մասին. ՀՔԱՎ

Ազգային ժողովը չի գտնվում ժողովրդավարության արժեքների պաշտպանության դիրքերում

ՀՀ Ազգային ժողովը մինչ օրս չի արձագանքել ՀՔԱՎ-ի` ԱԺ մի շարք պատգամավորների վարքագծի վերաբերյալ դիմումին։

Դեռևս 2021 թ․ հունվարի 25-28-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը, որը նախկինում նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր, հանդես են եկել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմից տուժած ռազմագերիների, անհայտ կորածների և զոհվածների իրավունքներին վերաբերող խնդիրների և դրանց լուծման հարցերի բարձրաձայնման վերաբերյալ ելույթներով։ Զարմանալիորեն, միջազգային հարթակում, որտեղ քննարկվում են մարդու իրավունքների խախտման դեպքերը, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշեցին նաև անդրադառնալ Բաց հասարակության հիմնադրամներին, որը աջակցություն է ցուցաբերում մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների պաշտպանությանը։ Այսպես՝ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը իր ելույթում նշել է․ «Մեր պարտության պատճառներից մեկն էլ այն է, որ սորոսական գաղափարախոսությունը և դրա գործնական իրականացումը հակասության մեջ մտավ և ջարդեց ազգային արժեհամակարգի ողնաշարը մեր երկրում»։

Այսպիսով՝ անհիմն զրպարտանքներ կիրառելով՝ իրենց ընդամենը մի քանի րոպեանոց ելույթները օգտագործում են ժողովրդավարական արժեքները ոտնահարելու, դրանց աջակցություն ցուցաբերողներին թիրախավորելու նպատակով՝ հանդես գալով Եվրոպայի խորհրդում այդ կառույցի հիմնական փաստաթղթի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով սահմանված մարդու իրավունքների և նրանց երաշխավորող միավորումների դեմ։

Բացի դրանից՝ 2021 թվականի հունվարի 22-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության համար հրավիրված նիստում ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը թեկնածու Դավիթ Խաչատուրյանին ուղղված հարցադրման ժամանակ անդրադարձել է «Բաց հասարակության հիմնադրամներին»` ասելով, որ այն ոչ միայն չի նպաստում ժողովրդավարական և իրավական պետության արժեքների իրացմանը, այլև ուղղված է այդ սկզբունքների արժեզրկմանը, ինչը ակնհայտ կեղծիք է ու ապատեղեկատվություն և գիտակցված մանիպուլյացիա։

Ելնելով նշված փաստերից և հիմնվելով ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի վրա, ըստ որի` պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները, ՀՔԱՎ-ը 2021 թվականի փետրվարի 1-ին դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի և փետրվարի 9-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի ակնհայտ կեղծիքներով և ապատեղեկատվությամբ մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների աջակցությամբ հայտնի Հիմնադրամի գործունեության դեմ, որը գործել ու գործում է Հայաստանում բացառապես օրինականության և Սահմանադրության համապատասխան։ Ավելին՝ ՀՀ ԱԺ պատգամավորները նման հայտարարություններով հրապարակավ աջակցում են տարիներ շարունակ, և հատկապես՝ 2018 թ․ հեղափոխությունից հետո մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների դեմ հանդես եկող ծայրահեղական խմբավորումների անպատիժ և ապօրինի գործողություններին։

Հարկ է նշել, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները ամրագրված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Եվրոպայի խորհրդի հիմնական փաստաթղթի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում, այլ նաև ՀՀ Սահմանադրության անփոփոխ առաջին հոդվածում։

Այսպիսով՝ ՀՀ ԱԺ նշված պատգամավորները իրենց հայտարարություններով ոտնահարում են և միջազգային, և ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերն ու սկզբունքները, և նման վարքագիծը անհամատեղելի է ժողովրդավարական պետության ԱԺ պատգամավորի վարքագծի հետ։

Չնայած նրան, որ դիմումները ներկայացվել են դեռևս փետրվար ամսին, սակայն առ այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որևէ արձագանք չի ստացել։ Մինչդեռ Ազգային ժողովի՝ հանձին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պարտավորությունն է այսպիսի վարքագծի հետ կապված դիմումների քննարկումը և դրանք Էթիկայի հանձնաժողովի քննությանը հանձնելը։

Այս խախտումներին պատշաճ և ճիշտ ժամանակին չարձագանքելը խոսում է ԱԺ-ի անհետևողական և անսկզբունքային վարքագծի մասին․ ԱԺ անգործությունը և չարձագանքելը խրախուսում է նման պատգամավորների հակաժողովրդավարական և մարդու իրավունքները ոտնահարող անպատասխանատու վարքագիծը, ինչն էլ նպաստում է անհանդուրժող և ծայրահեղական մթնոլորտի ձևավորմանն ու շարունակականությանը, որը բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն պետության ներսում ժողովրդավարական արժեքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների հզորացման գործընթացի վրա, այլ նաև ժողովրդավարական միջազգային մարմիններում նվազեցնում է պետության ժողովրդավարական իմիջը։

ՀՔԱՎ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում