Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է առանձնապես խոշոր չափով հարկերից խուսափելու դեպք բացահայտելու մասին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ բնական հանքաքարերի ձեռքբերմամբ, ներմուծմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող, Հայաստանում գրանցված մի ընկերության տնօրինությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելով՝ չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հիշյալ ընկերության և ՌԴ գրանցված գնորդ ընկերության միջև 2017 թվականի դեկտեմբերից 2019 թվականի մարտ ամիսների ընթացքում կնքված ընդհանուր՝ 273 միլիոն 700 հազար դրամին համարժեք 39 միլիոն 290 հազար ռուբլու ապրանքների մատակարարման պայմանագրեր ունենալու պայմաններում Հայաստանում գրանցված ընկերությունը Ռուսաստան է արտահանել և իրացրել ընդամենը 126 միլիոն 246 հազար դրամ ինվոյսային արժեքով ապրանք, սակայն իր բանկային հաշիվներին 2018 թվականի սեպտեմբերից 2019 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում գրանցված ընկերության կողմից փոխանցվել են 572 միլիոն 46 հազար դրամին համարժեք՝ 1 միլիոն 25 հազար եվրո և 21 միլիոն 621 հազար դրամին համարժեք՝ 45 հազար դոլար:

Պարզվել է նաև, որ 2018 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցված ընկերության հաշվից 21 միլիոն 892 հազար դրամ է փոխանցվել ընկերության արտադրության գծով տնօրենին, որը այն օգտագործել է անձնական նպատակներով, իսկ ընկերության 20 աշխատակիցներ 2018-2021 թվականների ընթացքում, բացի ձևակերպված աշխատավարձից, ստացել են նաև ամսական վարձավճարներ, որոնք հաշվապահական ձևակերպում չեն ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հիշյալ ապօրինությունների հետևանքով Հայաստանում գրանցված ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 116 միլիոն 286 հազար դրամ։

ՀՀ ոստիկանությունից նաև հայտնում են, որ միաժամանակ փաստական տվյալներ են ստացվել, որ նույն ընկերության տնօրինությունը, վերը նկարագրված հանցագործության կատարման առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու արդյունքում ուղղակի առաջացած հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը՝ շուրջ 116 միլիոն 286 հազար դրամը փոխարկելու, դրա հանցավոր ծագումը թաքցնելու դիտավորությամբ, առանձնապես խոշոր չափերով պարտավորություններ առաջացնող, բովանդակությամբ կեղծ վճարային փաստաթղթեր կազմելու և իրացնելու միջոցով, իբր ստացվելիք ապրանքների դիմաց օֆշորային գոտում գրանցված մի ընկերության հաշվեհամարին տարբեր ժամանակահատվածներում փոխանցել է խոշոր չափի գումարներ, ինչով տնօրինել է հանցավոր գործունեության արդյունքում ստացված շուրջ 116 միլիոն 286 հազար դրամը:

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում