ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որն Արցախյան վերջին պատերազմի հետևանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանցիները պղծել են գերեզմանատունը, ավերել Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները։
Այս մասին ասել է Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը, տեղեկացնում է Արցախպրեսը։
Նրա խոսքով՝ թշնամու վայրագության մասին հերթական անգամ հավաստող այս իրողության մասին հայտնել են ռուս խաղաղապահներին, ովքեր մոտ օրերս պետք է այցելեն և անձամբ տեսնեն կատարվածը։
«Հնարավոր է, որ թշնամին քարուքանդ արած լինի ողջ գերեզմանատունը»,- նշել է նա։