2011 թ. կարող է ռեկորդային լինել Արկտիկայի սառույցների հալման տեմպերով: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսհիդրոմետ»-ի տնօրեն Ալեքսանդր Ֆրոլովը:
Նա հայտարարել է, որ այս տարի մենք, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք արկտիկական սառույցների աննախադեպ կրճատմանը. սեպտեմբերին սառույցները կհասնեն ռեկորդային փոքր մակերեսի:
Արկտիկայի սառույցներն արդեն մի քանի տարի է՝ հալչում են աղետալի արագությամբ:









































