
Այսօր՝ մայիսի 2-ին, Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծվել է։ Այս մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրները ։
Նրանց տվյալներով ՝ հարվածը հասցվել է օդանավակայանի այն հատվածին, որտեղ տեղակայված են ամերիկացի զինծառայողները: Ինչպես նշում է Al Arabiya-ն, Բաղդադի ՀՕՊ ուժերը առնվազն հինգ հրթիռ են որսացել:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: