
Երեկ՝ մայիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 32-ամյա Ահարոն Ումուրշատյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արտաշատի բնակիչ, 10-ամյա Էրիկ Ղ.-ին:
Shamshyan.com-ի փոխքնցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է հիվանդանոց, ապա դեպքի մասին տեղեկացրել ոստիկանության Արտաշատի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: