
Հետազոտողները հայտնաբերել են մոտ 1000 տարվա վաղեմության ավելի քան 150 դամբարան Չինաստանի արևելքում: Հնագիտական պեղումները, ըստ «Սինհուա» լրատվական գործակալության, իրականացվել են Շանդուն գավառում:
Քաղաքի Մշակութային մասունքների և հնագիտության ինստիտուտը նշում է, որ Հեցզեում հայտնաբերված դամբարանները թվագրվում են Խան դինաստիայի թագավորության ժամանակներին՝ Ք.Ա. 202-220թթ. բացի այդ, նրանցից մի քանիսը պատկանում են Արևելյան Չժոու տոհմի թագավորությանը՝ Ք.Ա. 770-221թթ.։
«Բոլոր գերեզմանները Սանդայուան տեղանքում են` 1,3 հա տարածք, որի վերջին պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև Շան դինաստիայի հինգ փոս`Ք.Ա. 1600-1046թթ. Եվ նեոլիթյան դարաշրջանի Լունշանական մշակույթի 27 փոս», – ասում է հնագետ Սուն Ցիժույը:
Խան դինաստիայի դամբարանների շարքում հայտնաբերվել են աղյուսե դագաղներով հողեղեն դամբարաններ և նախշերով կավե արձանիկներ: