Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Ալիևի մարդատյաց «պուրակը» ԵՄ հանձնաժողովի նախագահի աթոռի տակ

Ադրբեջանը ակնհայտորեն չի կատարում իր պարտավորությունը նոյեմբերի 9-ի համաձայնագրի, մասնավորապես ռազմագերիների վերադարձի հանձնառության իմաստով, ապրիլի 29-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ավելացնելով, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցը դառնում է միջազգային օրակարգի հարց և սա հույս է ներշնչում, որ հնարավոր կլինի այդ առնչությամբ հասնել առաջընթացի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձի հիմքում դրել էր Ադրբեջանին ուղղված Եվրամիության կոչը՝ ՄԻԵԴ ներկայացնել հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև լուծել նրանց վերադարձնելու հարցը: ԵՄ խոսնակը հայտարարել է, որ Ադրբեջանի այդ վարքագիծը անհամատեղելի է խաղաղության տրամաբանության հետ: Միջազգային ուշադրության աշխուժացումը անկասկած ակնառու է, սակայն, ինչպես առիթ եմ ունեցել խոսելու՝ այստեղ անհրաժեշտ է այդ ուշադրության առարկայացում գործնական քայլերի տեսքով: Այլ կերպ ասած, Ադրբեջանը պետք է զգա քաղաքական հետևանքի «շունչը իր ծոծրակին», որպեսզի շտապի լուծել հայ ռազմագերիներին ազատ թողնելու հարցը: Այդ առումով վերստին հրատապ է, որ միջազգային ասպարեզում ուշադրությունը սկսի դիտարկվել կամ արտահայտվել Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ քայլերի մասին խոսակցությամբ: Օրինակ, նույն Եվրամիության պարագայում առաջանում է հարց՝ խաղաղության տրամաբանության հետ անհամատեղելի վարքագծով աչքի ընկնող Ադրբեջանը որքանո՞վ է համատեղելի Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի հետ: Ադրբբեջանն այդ ծրագրի անդամ է, մինչև աչքի է ընկնում հակամարդկային, հակաբարոյական վարքագծով, ընդհուպ պետության ղեկավարի մակարդակով: Վկան հայտնի «պուրակի» պատմությունն է:

Եվրամիությունում մեծ ուշադրության ու աղմուկի պատճառ դարձավ  Թուրքիայում տեղի ունեցած արարողակարգային սկանդալը, երբ Էրդողանի նստավայրում համապատասխան աթոռ չէին ապահովել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լայենի համար, որը Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ ժամանել էր Անկարա բանակցության: Միշելն ու Էրդողանը նստել էին այսպես ասած երկու գլխավոր աթոռի, մինչդեռ գլխավոր մարդիկ երեքն էին: Ուրսուլա ֆոն Դեր Լայենը օրերս հայտարարեց, որ իր հանդեպ այդպես են վարվել, որովհետև ինքը կին էր: Այլ կերպ ասած, նա ակնարկում էր, որ Թուրքիայի քայլը ոչ թե քաղաքական է, կամ ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական և հարված է եվրոպական արժեքներին: Իսկ այդ դեպքում ի՞նչ է անմարդկային «պուրակը», որ Էրդողանի հոգեզավակ Իլհամ Ալիևը հիմնել է Բաքվում, լինելով Եվրամիության հիմնած Արևելյան գործընկերության ծրագրի անդամ: Ոււրսուլա ֆոն դեր Լայենը ու եվրոպական քաղաքական ղեկավարությունը պատկերացնո՞ւմ է, որ այդ պուրակը փաստորեն ևս ինչ-որ իմաստով Արևելյան գործընկերության մաս է, այսինքն Եվրամիության մաս, այնքանով, որքանով ԵՄ ծրագրի մասնակից է «պուրակի» տերը: Բայց, այդ առնչությամբ Եվրոպայում չկա աղմուկ: Իհարկե աղմուկ պետք էլ չէ, պետք է գործնական աշխատանք եվրոպական արժեքների պաշտպանության ուղղությամբ, եթե դրանք այդքան կարևոր են Եվրամիության ու ԵԽ ղեկավարների համար և լոկ խոսքեր չեն, որոնք կարևոր են եվրաբյուրոկրատիայի ապագա իմաստավորման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, այդ խնդիրները պետք է լինեն թերևս Եվրոպայում հայկական սփյուռքի աշխատանքի թիրախ: Պատերազմի օրերին հայկական սփյուռքը իր աշխույժ գործողություններով օրեր շարունակ ընդհուպ կաթվածահար էր անում եվրոպական ենթակառուցվածքների գործունեությունը: Պատերազմից հետո այդ աշխուժությունը դադարել է: Կաթվածահար անել իհարկե պետք չէ, բայց հայկական սփյուռքը թերևս պետք է ձեռնամուխ լինի Եվրոպայում եվրոպական արժեքների պաշտպանությանը՝ Ադրբեջանից: Դա ի դեպ կարող է լուծել նաև Եվրահանձնաժողովի նախագահի հանդեպ արարողակարգային վերաբերմունքի հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում