Ամպրոպ, կարկուտ և փոթորիկ է սկսվել Չինաստանի արևելյան Նանտուն քաղաքում: 11 զոհ և 100-ից ավելի տուժած կա, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Եղանակի փոփոխությունը նկատվել է դեռ ապրիլի 30-ին: Որոշ շրջաններում կարկուտի տրամագիծը 1-3 սմ է եղել: Քամու ուժգնությունը հասել է 45մ/վրկ-ի: Ավելի քան 3000 բնակիչ տարհանված է: Ուժեղ քամուց վնասվել են էլեկտրահաղորդալարերը, շենք-շինությունները, մեքենաները: Փրկարարները փորձում են վերացնել աղետի հետևանքները: Բացի այդ, բնության տարերքը նավակ է շրջել, որում 11 մարդ է եղել: Ջրից հաջողվել է դուրս բերել 2-ին, 9-ին դեռ փնտրում են:
Ապրիլի 26-ից Պեկինում հայտարարվել է արտակարգ դրություն՝ ուժեղ քամու և մոտեցող փոշու փոթորկի պատճառով, որն արդեն 4-րդ անգամ է կրկնվում այս տարի: