Այսօր առավոտյան Ռուսաստանում աղետի է ենթարկվել Մագադան-Կեպերվեեմ չվերթն իրականացնող Ан-12 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինքնաթիռը առավոտյան վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել, ապա անհետացել է ռադարների տեսադաշտից, որից հետո վթարային ազդանշան է ստացվել: Ինքնաթիռում գտնվել է 12 մարդ և 18 տոննա բեռ:
Վթարի տեղում այժմ ուղղաթիռները որոնողական աշխատանքներ են ընթանում: Ուղևորների ողջության վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան:









































