Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հերթական օրինագիծը ԶԼՄ-ների դեմ․ ՄԻՊ-ը մտահոգիչ դրույթներ է տեսնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 4-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Չնայած իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ արագորեն այն անցկացնել առանց խնդիրների, սակայն փոփոխությունները մտահոգություն են առաջացնում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրենսգրքին անդրադարձել է նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Բանն այն է, որ հատկապես մտահոգիչ են այն դրույթները, որոնք կապ ունեն զանգվածային լրատվամիջոցների հետ։ Մասնավորապես, օրենսգրքի 9-րդ հոդվածով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ «Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելը» 154.15-րդ հոդվածով: Վերջինով պատիժ է նախատեսվում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, քվեարկության օրը՝ մինչեւ օրենքով սահմանված՝ քվեարկության ավարտը, կամ դրան նախորդող օրը տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով անանուն աղբյուրի միջոցով վարկանիշը վնասելու նպատակով կեղծ տեղեկություններ կամ զրպարտություն հրապարակելու համար:

Նույն հոդվածի 2-րդ մասով պատիժ է սահմանվում նույն արարքի համար, որն իրականացվել է հինգ կամ ավելի անանուն աղբյուրների միջոցով: Սակայն ՄԻՊ-ն ընդգծում է, որ դեռեւս 2010 թվականից ապաքրեականացվել են զրպարտությունն ու վիրավորանքը, եւ այդ ինստիտուտները տեղափոխվել են քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման տիրույթ: Թաթոյանը նկատում է, որ մտահոգության տեղիք են տալիս քրեականացվող արարքի պայմանները՝ «անանուն աղբյուրի միջոցով» եւ «վարկանիշը վնասելու նպատակով» արտահայտությունները: Եվ ելնելով այս ամենից՝ ՄԻՊ-ն առաջարկում է հաշվի առնել այդ ռիսկերը:
Նկատենք, որ սա հերթական օրինագիծն է ԶԼՄ-ների դեմ, իսկ որոշներն էլ դեռ նոր պիտի ԱԺ հասնեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում