Այսօր վաղ առավոտյան ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը, որը տևեց մոտ 12 ժամ: Այս տարի այն անցնում էր «Ջուրը կյանք է» խորագրի ներքո: Կազմակերպիչները նախատեսել են հանգանակությունից ստացված բոլոր գումարներն ուղղել Արցախի և Հայաստանի մի շարք գյուղերի ջրամատակարարման խնդիրները լուծելուն: Այս տարի հեռուստամարաթոնի ժամանակ հաջողվել է հավաքել ավելի քան $20,860,000: Հիշեցնենք, որ անցած տարի այդ թիվը կազմել է մոտ $15,000,000:
Ավելի վաղ Մոսկվայում տեղի ունեցած բարեգործական ճաշկերույթի ժամանակ հայ գործարարները խոստացել էին հանգանակել մոտ $8,000,000, իսկ Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի և Հունաստանի համայնքների համատեղ ջանքերով հավաքվել էր շուրջ 1,300,000 եվրո: