«Առաջին լրատվական»-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում, պարզելու, թե որ քաղաքական ուժին են համակրում քաղաքացիները և ում են պատրաստվում ընտրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Քաղաքացիներից մեկը նշեց, որ ողջունում է նոր ուժերի մասնակցությունը այս ընտրություններին, իսկ ինչ վերաբերում է հին ուժերին, ապա մեր զրուցակիցը նկատեց․ «Բոլորիս ամոթն է, որ նոր Հայաստանում Քոչարյանը կարող է թեկնածություն դնել»: