Sunday, 16 05 2021
Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀԱԿ-ը մասնակցելու է արտահերթ ընտրություններին. ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից իր ուղղությամբ արձակված 2900 հրթիռների մասին
Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց ՀԱԿ համագումարին
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Իշխանության առաքելությունն է՝ հավատարիմ շան նման պահպանել պետականությունը, բայց այս իշխանությունները պետք է հեռանան
Բայդենը Նեթանյահուին աջակցություն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին
Նախկիններն ու Փաշինյանը դաշնակիցներ են, միմյանց թթվածինը․ Արման Մուսինյան
Շուրջ 7 հազար տոննա տիեզերական աղբ Է գտնվում Երկրի ուղեծրերում. փորձագետ
Պետք է ընդունենք, որ պարտվել ենք, բայց պետք չէ դրան հականիշ ընտրել ամեն գնով հաղթելը. Պասկևիչյան
ԵՊՀ-ն 102 տարեկան է. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ուղերձ է հղել
Իրանը փորձում է ուղղել արցախյան պատերազմի ժամանակ թույլ տված իր ռազմավարական սխալները
Այս իշխանությունների ձախողված գործունեությունը հիշեցնում է գորտի հայտնի գիտափորձը. Արմեն Բաղդասարյան
13:59
Հայտնի է դարձել ՄԱԿ-ի ԱԽ նիստին Իսրայելի ու Պաղեստինի մասնակցության մասին
ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել
Գործ ունենք մաֆիոզ սկզբունքներով առաջնորդվող և իրականում կախյալ դատական համակարգի հետ
Պետք չէ պատրանքներ ունենալ ՀԱՊԿ-ից. Արման Բաբաջանյան
Ճիշտ կլիներ Փաշինյանին համարել Քոչարյանի, դաշնակների ու Սասնա ծռերի հոգեզավակը․ Լևոն Զուրաբյան
Եթե Մոսկվային հաջողվի Երևանին իր այս հայաստանասպան ծրագիրը պարտադրել, շատ չանցած ռուսներն ու թուրքերը ձեռնարկելու են Սյունիքը Հայաստանից անջատելու իրավական գործընթաց
Պատրաստ ենք մեր վրա վերցնել հայ ժողովրդի ճակատագիրը․ Արամ Մանուկյան
Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ մնացել են առանց էլեկտրականության վատ եղանակի պատճառով
Դիմում գոյություն չունեցող դաշինքին, կամ Երևանի լրջանալու պահը
12:45
Կլիմայի փոփոխության պատճառով աշխարհի քաղաքների քառորդ մասն աղետի կենթարկվի․ հետազոտություն
Սյունիքի իրադարձությունները պրովոկացիա են մեր և ռուսների դեմ, ու դա անում է ոչ թե Ադրբեջանը, այլ` Թուրքիան․ Ս. Սարգսյան
Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայ Էլչիբեյը. Լևոն Զուրաբյան
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք, ունենք 354 առողջացած․ ՀՀ ԱՆ
Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է. Ավինյան
Գիշերն ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է․ ՊՆ
Սյունիքում Opel Zafira-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. վարորդը հիվանդանոցում է
11:00
Ուղիղ. ՀԱԿ համագումարը

ԱՄՆ պետքարտուղարը պարզաբանել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը. Ermenihaber.am

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ հղել է այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը, գրում է Ermenihaber.am-ը։
Այս մասին նա հայտնել է օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում եղել են Օսմանյան կայսրության վերջին շրջանի իրադարձությունները:
«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրել»,- ասել է Բլինքենը, ապա շարունակել,- Կարևոր է նաև նշել, որ նախագահն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպելու հնարավորությանը: Կան բազմաթիվ խնդիրներ և ոլորտներ, որոնց շուրջ մենք սերտ համագործակցում ենք միասին»:

Նա նշել է, որ Բայդենը ներկայացրել է իր վաղեմի տեսակետները, երբ հանգստյան օրերին Սպիտակ տունը նրա անունից տարածեց գրավոր հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին։

Պետքարտուղարը շեշտել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում: Հետևաբար կողմերը հանդես են գալիս որպես գործընկերներ գլոբալ և ռեգիոնալ ընդհանուր շահերի հարցում։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցին, Բլինքենն ասել է.

«Ապագայում նաև շատ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ  բոլոր դաշնակիցներն ու գործընկերները խուսափեն ռուսական զենքի հետագա գնումից, ներառյալ լրացուցիչ C-400-ները»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում