Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պարադոքսալ իրականություն․ Փաշինյանի տեսլականը 170 միլիոնանոց նահանջի ֆոնին․․․

Նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել էր ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին՝ հավաքականների մարզիչների գլխավորությամբ: Հիշեցնենք, որ մեր ըմբիշներն ու ծանրորդները տպավորիչ արդյունք էին ցույց տվեց Եվրոպայի առաջնությունում և օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Ն. Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Մեր մարզիկների վերջին հաջողությունները բարձր գնահատելուց զատ Փաշինյանը կրկին կատարեց կարևոր շեշտադրում՝ ներկայացնելով հայկական սպորտի զարգացման իր տեսլականն ու նպատակները։ «Կարծում եմ՝ ընդհանրապես սպորտը, հաղթանակները, կամ հաջողությունները և անհաջողություններն արտահայտում են այն խորքային պրոցեսները, որոնք երկրում տեղի են ունենում: Այս առումով մենք մեր բոլոր ռազմավարություններում սպորտին շատ մեծ ուշադրություն ենք դարձնում:

Նույնիսկ մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարություն ենք ընդունել, որտեղ խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը պետք է ունենա առնվազն 25 ոսկե օլիմպիական մեդալ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Կարևոր է այս նշաձողերը դնել և այսօրվանից աշխատել այդ նշաձողերը հաղթահարելու համար: Իհարկե, մենք հասկանում ենք, որ սրա համար էական է սպորտի ֆինանսավորումը, մարզական ենթակառուցվածքների ձևավորումը և մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացնում ենք: Տեսեք, այսօր մենք, օրինակ, ի՞նչ պրոբլեմ ունենք. մեր դպրոցների մի հսկայական մասում մարզական ենթակառուցվածքներ չկան, այսինքն՝ ֆիզկուլտուրայի դասեր անելու պրիմիտիվ պայմաններ չկան: Մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում մարզական ենթակառուցվածքներ չկան: Օրինակ, մենք խոսում ենք օլիմպիական շարժման և հաջողության մասին, բայց ամբողջ աշխարհում օլիմպիական շարժման ամենակարևոր սեգմենտներից մեկն ուսանողական սպորտն է: Հայաստանում, ցավոք, ուսանողական սպորտը շատ լուրջ պրոբլեմներ ունի, հենց թեկուզ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Երբ մենք շատ դեպքերում տեսնում ենք, թե աշխարհի կամ օլիմպիական խաղերի մեր չեմպիոններն ինչ պայմաններում են պարապում, մենք ընդհանրապես ասում ենք՝ լավ, ինչպե՞ս է դա հնարավոր, որ այսպիսի պայմաններում մարդը կարողանում է դառնալ Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոն:

Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ եթե այս պայմաններում այս հաջողությունները մենք ունենք, եթե մեր ենթակառուցվածքները, ֆինանսավորումը և մնացած պայմաններն այլ լինեն, մենք, իսկապես այն, ինչ ասում ենք՝ 25 օլիմպիական մեդալ, այդ դեպքում ո՛չ կասկած, ո՛չ էլ ժպիտ կհարուցի, այսինքն՝ դա կլինի խնդիր, որը բոլորս կհամարենք լուծելի»,- նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Սա այն դեպքերից է, երբ վարչապետի յուրաքանչյուր արտահայտության և բառի հետ կարելի է համաձայնել։ Նիկոլ Փաշինյանը հստակ պատկերացում ունի թե սպորտում առկա խնդիրների մասին, թե զարգացման ճանապարհի։ Այո, վերջին ամիսներին ունեցանք ոգևորության առիթներ։ Հայաստանի ազգային հավաքականը պատմական արդյունք գրանցեց աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկում։ Ըմբիշներն ու ծանրորդներն իրենց բարձրության վրա էին։ Գերազանց ելույթ ունեցավ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Բայց ասել, որ տեղի ունեցածը պետական ծրագրի իրագործման արդյունք է միանգամայն ճիշտ չի լինի։ Փաշինյանը ակնկալում է, որ առաջիկա 30 տարիներին կունենանք առնվազն 25 օլիմպիական չեմպիոններ։ Նման արդյունքի հիմքում ՀՀ կառավարության ղեկավարը տեսնում է սպորտի մասսայականացումը։ Իսկ ինչպե՞ս հասնել նման արդյունքի։ Սառը դատելով իրավիճակը՝ պետք է ընդունենք, որ սպորտի զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը, եթե ոչ կարևորը՝ ֆինանսներն են։ Ներդրումներ չանելու պարագայում շատ արագ կարող ենք կորցնել այն, ինչ ունենք։

Փաշինյանի լավատեսական նպատակներին զուհագեռ ՀՀ կառավարությունը նախորդ տարվա համեմատ 170 միլիոն դրամով նվազեցրել է սպորտի և մասնավորապես մարզական ֆեդերացիաների ֆինանսավորումը։ Տեղի ունեցածը ուղղակի պարադոքսալ երևույթ կարելի է համարել։ Ունենալով 25 օլիմպիական ոսկի նվաճելու նպատակ մենք նվազեցնում ենք ֆինանսական հոսքերը դեպի սպորտ։ Իսկ թե ինչի կարող է հանգեցնել ֆինանսավորման նվազեցումը անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում