Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Արա Աբրահամյանի համար մերժելի են թե նախկինները, թե ներկաները․ ինչ ձևաչափով է վերջինս մասնակցելու ընտրություններին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել էր, որ ոչ մի պատճառ չի կարող ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր վճռականության վրա: Նա ընդգծել է, որ ունի թիմ և հստակ ծրագրեր։ Սակայն կարող է մեկը ներկայացնել ծրագիր Հայաստանի զարգացման վերաբերյալ ու հաջողել, երբ Հայաստանում փաստացի չի ապրել, ներսից խնդիրներին ծանոթ չէ։ Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանի հետ:

«Ես կարծում եմ, որ Արա Աբրահամյանը որպես Ռուսաստանում հիմնական հայկական կազմակերպություններից մեկի՝ Ռուսաստանի հայերի միության ղեկավար, լրիվ իրավունք ունի մասնակցել ընտրություններին: Երկրորդ, նա փաստացի ներկայացնում է գրեթե ամբողջ Ռուսաստանի հայկական համայնքը, որը գրեթե նույնքան է, որքան Հայաստանի բնակչությունը:

Ինչ վերաբերում է ծրագրերին, նա բազմիցս հայտարարել է, որ ունի ծրագրեր, ունի թիմ և երբ գա իշխանության, կիրականացնի այդ ծրագրերը: Արա Աբրահամյանը վերջին 20 տարիներին մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին ու Արցախին: Ադրբեջանի ագրեսիայի օրերին ստեղծվել էր Ռուսաստանի հայերի միության շտաբը, որտեղ կազմակերպվում էր մարդասիրական օգնություն, ֆինանսական աջակցություն Արցախին: Բացի այդ, նա Հայաստանում ունի իր ներկայացուցչությունը: Ավելի քան 10 տարի ՀՀ-ում գործում է բարեսիրական ճաշարան, որտեղ շուրջ 200 մարդ անվճար սնվում է: Ես հիմա չեմ ուզում թվարկել, թե քանի դպրոց ու հիվանդանոց է կառուցվել իր ջանքերով: Նա ապրում է Հայաստանի խնդիրներով, և ճիշտ չի լինի ասել, որ նա տեղյակ չէ Հայաստանի խնդիրներից»,-ասաց Արամ Խաչատրյանը:

Հարցին, թե որոնք են իր ծրագրերը, որոնց ցանկանում է կյանքի կոչել Հայաստանում, Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Իր ծրագրերից մեկն այն է, որ ՀՀ-ում իշխանության գա նոր ու խելացի կառավարություն, որ այն մարդիկ, որոնք հայտնվում են խորհրդարանում կամ կառավարությունում, ունենան կոնկրետ ծրագրեր: Արա Աբրահամյանը բազմիցս քննադատել է այն քաղաքական ստախոսներին, որոնք հայտարարում են, թե հեսա գալու են, գործարաններ են կառուցելու, օտարերկրյա ներդրումներ են բերելու և այլն:

Նա միշտ ասել է, որ ուզում է, որ Ռուսաստանում ապրող 500 հազար ՀՀ քաղաքացիները, աշխատանքային միգրանտները, հայաստանյան ընտրություններում քվեարկելու իրավունք ստանան: Դա շատ կարևոր քայլ կլինի: Բացի այդ, նա հայտարարել է, որ Հայաստանում պետք է գան նոր ուժեր, քանի որ մերժելի են թե նախկին իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե ներկաները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ի վերջո, ժողովուրդը կկատարի իր ընտրությունը»:

Ինչ վերաբերում է նրան, որ ընտրություններին շատ կարճ ժամանակ է մնացել, արդյոք Ռուսաստանի հայերի միության նախագահը կհասցնի ձևավորել իր թիմն այստեղ ու հավակնել հայտնվել խորհրդարանում, Արամ Խաչատրյանն ասաց. «Հաշվի առնելով ժամանակային սահմանափակումները, կարծում եմ, որ ինքը կկարողանա մասնակցել ընտրություններին: Շատ բան կախված է լինելու նրանից, թե որքան ֆինանսական միջոցներ կներդնի, ինչպես կկազմակերպի իր նախընտրական շտաբը: Նաև կարևոր է ներկայացնել այնպիսի ծրագրեր, որոնք կհետաքրքրեն հայ ընտրողին: Ես նրան հաջողություն եմ ցանկանում»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում