ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ի՞նչ հնարավորություններ է ստեղծում մեզ համար, ի՞նչ զարգացումներ կարող են լինել։ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Ցեղասպանության ճանաչումը արդյոք ենթադրո՞ւմ է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները նոր հարթության վրա կարող են դրվել։ Մասնավորապես, նաև Արցախի հարցում առկա խնդիրների լուծման տեսանկյունից կարո՞ղ են նոր զարգացումներ լինել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի և Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ: