ԱՄՆ-ի առափնյա պահպանության Hamilton պարեկանավն ուղեւորվում Է Սեւ ծով: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի 6-րդ օպերատիվ նավատորմը:
Նավը նեղուցներով հյուսիսային ուղղությամբ շարժվում Է դեպի Սեւ ծով, ասվում Է հաղորդագրության մեջ:
Միեւնույն ժամանակ նշվում Է, որ Սեւ ծովում գտնվելու ժամանակ Hamilton-ը «փոխգործակցելու Է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ»:
Ըստ 6-րդ նավատորմի հաղորդագրության, երկուշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, այն Էգեյան ծովում վարժանքներ Է անցկացրել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Roosevelt Էսկադրային ականակրի հետ, որը նմանատիպ Donald Cook նավի հետ միասին պետք Է ապրիլի կեսերին մտնեին Սեւ ծով:
Վերջին պահին ԱՄՆ-ը որոշել Է դրանք չուղարկել Սեւ ծով, որպեսզի չուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: