Tuesday, 23 04 2024
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը

Եթե Արևմուտքը չփոխի իր վերաբերմունքը Արևելքի նկատմամբ, հավասարակշռությունը չի վերականգնվի. Հրանտ Բագրատյան

Ռուսաստանի և ասիական շուկաների ֆոնդային ինդեքսների անկումը պայմանավորված է Standard & Poor’s վարկանիշային կազմակերպության կողմից ԱՄՆ վարկային վարկանիշի՝ AAA-ից մինչև AA+ իջեցմամբ: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

«Քանի որ իջեցվեց ԱՄՆ-ի վարկանիշը, ԱՄՆ-ում խնայողություններ պահող երկրների (Չինաստան, Ռուսաստան, Ճապոնիա) ակտիվները պետք է արժեզրկվեին: Բոլոր այն ընկերությունները, որտեղ ռուսական պետությունը փայ ունի, և բոլոր այն ընկերությունները, որոնք փայ ունեն ռուսական պետության մասնակցությամբ ընկերություններում, նրանց բաժնետոմսերի գները, բնականաբար, պետք է նվազեին»,- ասաց Հ.Բագրատյանը:

Հարցին, թե արդյոք այն, ինչ կատարվում է, կարելի՞ է համարել ճգնաժամի երկրորդ ալիք, որի մասին ինքը խոսել է դեռևս 3 տարի առաջ, Հ. Բագրատյանը պատասխանեց. «Ես, իհարկե, մարգարե չեմ, բայց 2008-ի աշնանը ասում էի՝ հիմնական խնդիրը հավասարակշռության բացակայությունն է, իսկ իրականացվող քայլերը այս խնդիրը չեն լուծելու, հակառակը՝ խորացնելու են անհավասարությունները»:

Հ.Բագրատյանի խոսքով՝ դոլարը հանդիսանում է միջազգային պահուստային արժույթ, սակայն ԱՄՆ-ն այն կարող է արժեզրկել՝ առանց որևէ այլ պետության հետ խորհրդակցելու: Մյուս կողմից, ըստ Հ.Բագրատյանի՝ Արևմուտքում արտադրության աճին խոչընդոտում է տեղի թանկ աշխատուժը, սակայն կապիտալն Արևմուտքից այդպես էլ չի գնում էժան աշխատուժով հարուստ երկրներ՝ Արևելք: ԵՄ տիպի միությունների ձևավորումն էլ, տնտեսագետի խոսքով, սահմաններ է գծում զարգացած և թույլ զարգացած երկրների միջև, փակ տնտեսություններ ստեղծում՝ էլ ավելի խորացնելով անհավասարությունը:

«Եթե Արևմուտքը այսօր չփոխի իր վերաբերմունքը Արևելքի նկատմամբ, չկատարվեն ֆունդամենտալ փոփոխություններ, հավասարակշռությունը չի վերականգնվի: Այն քաղաքականությունը, որն այսօր իրականացվում է Արևուտքի կողմից, ընդհակառակը, խորացնում է անհավասարությունը և երկար տարիներ կարող է թափ տալ ողջ համաշխարհային տնտեսությունը»,- ասաց Հ.Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում