Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Օկուպացված տարածքներում շուրջ 2000 հուշարձան է վտանգված. Արցախի ԿԳՄ նախարար

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում: Նախարարությունը, համագործակցելով թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների հետ, փորձում է քայլեր ձեռնարկել հակառակորդի վերահսկողության տակ անցած հայկական հարուստ ժառանգությունը պահպանելու ուղղությամբ, սակայն, ըստ Ղարախանյանի, դեռևս չկան այն սաստող քայլերը, որոնք Ադրբեջանին կստիպեն կանգ առնել:

Նախարարն այս մասին ասաց ապրիլի 27-ին «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը:

Նա ընդգծեց, որ այս պահին վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մոտ 2 000-ի հասնող հուշարձանի ճակատագիրը:

«Վտանգված է 13 վանական համալիրի, 122  եկեղեցու, 52 ամրոցի, 523 խաչքարի և չորս մատուռի ճակատագիր: 127 դպրոցական գրադարանը 617 հազար գրքով մնացել է օկուպացված տարածքներում, 3 շրջանային գրադարան՝ 68 հազար 398 գրքով»,- նշեց Ղարախանյանը:

Անդրադառնալով թանգարաններին՝ նախարարը տեղեկացրեց, որ տասը պետական և երկու մասնավոր թանգարան է մնացել օկուպացված տարածքներում՝ 20 000 նմուշով:

Թանգարաններից են Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը, որտեղ 7 680 ցուցանմուշ է եղել, որոնց թվում  և Մկրտչյանի անձնական իրերը, Թևան Ստեփանյանի անվան և այլ թանգարաններ: Լուսինե Ղարախանյանը հիշեցրեց, որ Շուշի քաղաքի Պատմության թանգարանն է 5 000 ցուցանմուշով անցել հակառակորդի վերահսկողության տակ, Երկրաբանական պետական թանգարանը՝ 403 նմուշով, Կերպարվեստի պետական թանգարանը՝ 673 նմուշով, Գորգերի թանգարանը, որի ցուցանմուշների մեծ մասը հնարավոր է եղել տարհանել, և այլ թանգարաններ:

Ղարախանյանի խոսքով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել Տիգրանակերտի պատմահնագիտական ամրոց-թանգարանը, իսկ Հունոտի կիրճը դեռ չեզոք գոտում է: Ղարախանյանը հայտնեց, որ Ազոխում պեղումների ժամանակ հայտնաբերված բոլոր ցուցանմուշները տարվել են Ադրբեջան, ինչի ապացույցներ կան։ «Այսօր սկսվել է երկրորդ Եղեռնը. Եղեռն` Եղեռնից հետո։ Մենք տարբեր ճանապարհներով՝ խաղաղապահների, ԱԳՆ-ի և միջազգային կառույցների միջոցով փորձում ենք կանխել դա, բայց դեռ չկան սաստող այն կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանին ստիպեն կանգ առնել»,-նշեց նա:

Ըստ Ղարախանյանի՝ Ադրբեջանն իր քաղաքականությունը երկու ուղղությամբ է առաջ տանում` հայկական հուշարձանների ոչնչացում և դրանց` որպես ալբանական մշակույթի մաս ներկայացնելու փորձեր։ «Սա հարված է մեր ինքնությանը»,-շեշտեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում