Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆինանսական հարված հայկական սպորտին․ Ինչպե՞ս մասնակցել միջազգային մրցաշարերին

Վերջին ամիսներին հայ մարզիկները միջազգային հարթակում աչքի ընկան տպավորիչ արդյունքներով բարձր պահելով մեր երկրի պատիվը։ Նախօրեին մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Ավելի վաղ փայլուն ելույթով աչքի էին ընկել մեր ծանրորդները Մոսկվայում տեղի ունեցած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեծ մեդալների հաշվարկում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Մինչ այդ օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթող էին դարձել Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը։ Այն որ հայկական սպորտում դրական տեղաշարժեր են նկատվում, կարծում ենք ակնհայտ է, բայց․․․։ Դրական այս ֆոնին այնուամենայնիվ հարկ ենք համարում անդրադառնալ մի երևույթի, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ առաջիկայում սպասվող հաջողությունների վրա։ Մարզական ֆեդերացիաների 2021թվականի պետական բյուջեով ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 20 տոկոսվ: Մասնավորապես, պետական ֆինանսավորում ունեցող 34 մարզական ֆեդերացիաների ֆինանսավորումը կրճատվել է գրեթե 170 մլն դրամով: Մինչ այդ մարզական ֆեդերացիաները ստանում էին մեկ միլիարդ դրամ աջակցություն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորումը կրճատվում է՝ պատճառաբանություն երկրում ստեղծված սոցիալական ծանր իրավիճակն է: Այս կրճատումները մոտ ապագայում կարող են ծանր հետևանքներ ունենալ հայկական սպորտի ապագայի համար, քանի որ հատկացվող գումարները հիմնականում ծախսվում են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու համար, ասել է թե՝ ավիատոմսերի ու հյուրանոցների վրա: Հաշվի առնելով, որ ԱՄՆ դոլարը և եվրոն զգալիորեն թանկացել են այս օրերին, ապա մարզական ֆեդերացիաների կորուստը էլ ավելի է մեծանում, և 2021 թվականին Հայաստանի շատ ներկայացուցիչներ պարզապես չեն կարողանալու մասնակցել միջազգային մրցաշարերի: Կորոնավիրուսի համավարակի հետևանքով այո, շատ մրցաշարեր հետաձգվել կամ չեղարկվել են։ Եթե չլիներ համավարակը, ապա արդեն այսօր կարող էին լինել ամոթալի վիճակում։ Սպորտի նկատմամբ այս անհասկանալի և անլուրջ մոտեցումը նորություն չէ Հայաստանում: Տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ ընդամենը 2 մլն դոլարով 34 մարզաձև պահելը անհեթեթություն է: Օրինակ նշենք, որ հարևան Վրաստանում այս թիմը տատանվում է 63-ից 65 մլն դոլարի սահմաններում: Բայց պարզվում է, որ նույնիսկ 2 մլն դոլարն է Հայաստանում շատ համարվել սպորտի համար: Առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող հայկական սպորտը հայտնվում է աղետի շեմին:2020 թվականի գարնանը ՀՀ կառավարությունը մի քանի որոշում էր կայացրել սպորտի զարգացումը խթանելու համար, և շատերին թվում էր, թե մոտ ապագայում դրական տեղաշարժեր կլինեն։ Մասնավորապես ընդունված որոշման համաձայն Հայաստանի Օլիմպիական խաղերի չեմպիոններին պետք է տրվեն պատվովճարներ՝ դադարեցնելով դեռևս 2015թ.-ից սահմանված լրավճարները։ Նման որոշում էր ընդունվել մարտի 20-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում։ ՀՀ Կառավարության 2015 թ. դեկտեմբերի 17-ի № 1486-Ն և օգոստոսի 13-ի № 925-Ն որոշումներում ԿԳՄՍՆ-ն, փոփոխություններ կատարելով, փորձ էր արել բարելավել մարզիկների սոցիալական վիճակը, ինչպես նաև խթանել սպորտի զարգացումը Հայաստանում։

Պատվովճարները վերաբերում են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին, եթե նրանք բնակվում են ՀՀ-ում և համարվում են ՀՀ քաղաքացի: Բացի այդ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները, ինչպես նաև 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրները, որոնք ևս նախկինում պատվովճար չեն ստացել, այսուհետ կվճարվեն համապատասխանաբար 200 հազար, 140 հազար և 100 հազար դրամ: Օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին, նախկին 55 հազար դրամի փոխարեն, այսուհետ կտրվի 100 հազար դրամ: Նույն կարգավորմամբ նախատեսվում են պատվովճարներ ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների համար՝ 100 հազարական դրամ: Ընդ որում, նշված պատվովճարները մարզիկները պետք է ստանան ցմահ: Եվրոպական խաղերի, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնների և մրցանակակիրների համար պատվովճարները կվճարվեն չեմպիոն դառնալու դեպքում 2021 թվականի հունվարի մեկից, մեկ տարի ժամկետով։ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ առաջացող լրացուցիչ ծախսերն արդեն ընդգրկված էին 2020թ.-ի պետական բյուջեում։ Այս տարվա փետրվարին էլ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել 2019 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պարգևատրել 5-ական միլիոն դրամով։

Այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր նաև, որ օլիմպիական չեմպիոնները կստանան 20 միլիոն դրամ, արծաթե մեդալակիրը՝ 15 միլիոն դրամ, երրորդ տեղը գրաված մարզիկները՝ 10 միլիոն դրամ։Մարզական ֆեդերացիաների ֆինանսական միջոցների կրճատումներից հետո կառավարության այս որոշումները ուղղակի անիմաստ և ինչ-որ տեղ նույնիսկ պարադոքսալ են թվում։ ՀՀ կառավարությունը, փորձելով մոտիվացնել և խրախուսել մարզական ֆեդերացիաներին և մարզիկներին, միևնույն ժամանակ զրկում է նրանց պատշաճ կերպով նախապատրաստվելու և նույնիսկ մրցումներին մասնակցելու հնարավորությունից։ Այո,մեկ տարի առաջ մարզաշխարհի որոշ շրջանակներում ոգևորություն էր նկատվում, բայց… Արդեն այսօր հայկական սպորտում սկիզբ է առել փոշիացման պրոցեսը, որը չկանգնեցնելու դեպքում մոտակա տարիներին չեմպիոններ կամ մեդալակիրներ ունենալու մասին մտածելն ուղղակի անիմաստ կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում