Wednesday, 24 04 2024
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել

Ինչ են պատրաստում Ֆրանսիան ու Ռուսաստանն Արցախի հարցում. նոր իրավիճակ Բայդենի որոշումից հետո

Ապրիլի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև իրավիճակը արցախյան գոտում: Պաշտոնական հաղորդագրությունում, որ տարածել էր Կրեմլի կայքը, նշվում էր Մինսկի խմբի շրջանակում համակարգված աշխատանքի մասին պայմանավորվածության վերաբերյալ: Ոչ պաշտոնական տեղեկատվական հոսքերում շրջանառվեց տեղեկություն, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկայում հանդես գալ Արցախի հարցի վերաբերյալ համատեղ նախաձեռնության մասին հայտարարությամբ: Ինչ նախաձեռնության մասին կարող է լինել խոսքը, կամ նախաձեռնությունների, և ընդհանրապես եղել է իրականում այդպիսի պայմանավորվածություն, թե ոչ, պարզ չէ: Գոնե առայժմ չկա պաշտոնական մեկնաբանություն կամ հաստատում:

Միևնույն ժամանակ, ինքնին Մակրոն-Պուտին հեռախոսազրույցը արդեն իսկ բավականին ուշագրավ է այն ֆոնին, որ ձևավորվեց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի շուրջ: Այստեղ առանցքայինն անշուշտ այն էր, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը ճանաչեց հայերի ցեղասպանությունը, ինչը պատմական նշանակություն ունեցող քաղաքական ակտ էր, որով ըստ էության բացվում է հայկական հարցի միջազգային շրջանառության նոր փուլ: Նույն օրը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ շնորհակալական ուղերձով դիմեց ԱՄՆ նախագահին, ինչը ևս աննախադեպ ու հետաքրքիր էր: Այդ առիթով նախօրեին հրապարակած հոդվածում ուշադրություն հրավիրեցի հանգամանքի վրա, դիտարկելով հնարավորություն, որ տարիներ շարունակ լինելով հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման դրոշակակիր, առաջնորդող պետություն, Ֆրանսիան այժմ այդ առաքելությունը պայմանականորեն հանձնում է ԱՄՆ-ին, իսկ փոխարենը հավակնում Արցախի հարցում նոր դերակատարության: Այդ ամենն իհարկե որոշակի հարաբերականության և պայմանականության համատեքստում, սակայն շատ ուշագրավ էր Երևանում տեղի ունեցած հանդիպումը, երբ Ֆրանսիայի փոխարտգործնախարար, ԱԳՆ պետքարտուղար Լըմուանը հանդիպեց հայ ռազմագերիների ծնողներին: Ահա այդ համապատկերում էլ տեղի է ունենում հեռախոսազրույցը Պուտինի և Մակրոնի միջև, որը ամենևին նոր ձևաչափ չլինելով՝ նախկինում, նաև պատերազմի օրերին էլ եղել են այդպիսի զրույցներ, այժմ այդուհանդերձ արտացոլում է թերևս այն նոր իրավիճակը, որ ստեղծել է ԱՄՆ նախագահը ցեղասպանության ճանաչումով և որը ողջունել է Ֆրանսիայի նախագահը: Ֆրանսիայի դիրքորոշումը այդ առումով խիստ էական է այն դիրքորոշումների ֆոնին, որ Փարիզը արտահայտել է նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, խոսելով Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի խնդրի և Արցախի կարգավիճակի մասին, ու հայտարարելով, որ պատրաստ է բացել հայության առաջ ճանապարհը այդ խնդիրները միջազգային ամբիոն հասցնելու համար: Արդյո՞ք Ֆրանսիան հավակնում է ստանձնել Արցախի միջազգային ճանաչման գործընթացի առաջնորդողի դերը: Չմոռանանք, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները ընդունել են Արցախի անկախությունը ճանաչող բանաձևեր, իհարկե խորհրդակցական ուժով, բայց քաղաքական էական նշանակությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում