Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռոնալդու-Մխիթարյան խաղային դուե՞տ․ «Յուվենտուսի» ղեկավարները բանակցում են հայ ֆուտբոլիստի հետ

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը կապ է հաստատել և բանակցություններ է սկսել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին գրում է «Torino Sport» պարբերականը նշելով, որ Իտալիայի գործող չեմպիոնը ջանքեր է գործադրում հայ կիսապաշտպանին իր կազմ բերելու համար։ ««Յուվենտուսի» մարզչական կազմը վստահ է, որ Մխիթարյանը արդյունավետ կհամագործակցի թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի հետ։ Թուրինյան ակումբը պատրաստ է տարեկան 5 միլիոն եվրո վճարել Մխիթարյանին։ Տեղափոխության վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկություն չկա։ Քանի որ «Ռոման» չի երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ հավանականությունը մեծ է «Յուվենտուսը» կհաղթի հայ ֆուտբոլիստի համար պայքարում»,- գրում է «Torino Sport»-ը։

Նշենք, որ եթե «Ռոման» մինչև մրցաշրջանի ավարտը չերկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ, վերջինս ամռանը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ և «Յուվենտուսն» առանց ֆինանսական փոխհատուցման կկարողանա պայմանագիր կնքել։ Ավելի վաղ իտալական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Ռոման» և Մխիթարյանը համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ։ Այն պետք է կնքվեր դեռևս անցյալ տարի, երբ հայ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել էր նախապես պայմանավորված 25 հանդիպումները: Լրատվամիջոցները նշում էին նաև, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պահանջել էր կնքել երկու տարվա պայմանագիր, առանց աշխատավարձի կրճատման, ինչին համաձայն չեն եղել ակումբում: Միևնույն ժամանակ թուրինյան ակումբի վերաբերյալ վերջին նորությունները լուսաբանող Juvelive.it պարբերականը գրել էր, որ «Յուվենտուսում» սպասում են Մխիթարյանին։ Մասնավորապես նշվում էր, որ շնորհիվ Մխիթարյանի՝ գործակալ Մինո Ռայոլայի գործարքը, ամենայն հավանականությամբ, կկայանա։ «Այսօր «Յուվենտուսը» փնտրում է Մխիթարյանի պես կայացած և ունիվերսալ ֆուտբոլիստի։ Հավանականությունը մեծ է, որ Պաուլու Դիբալան կհեռանա։ Վերջին շրջանում նրա խաղը ուղղակի չի ստացվում, և արգենտինացի ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում։ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, ով կարող է լրացնել Դիբալայի բացը»,- գրել էր Juvelive.it -ը։ Նշվում էր նաև, որ Մխիթարյանի գործակալը պահանջում է առնվազն տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ, որը «Յուվենտուսի» համար խնդիր չէ։ Փաստորեն, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ «Յուվենտուսը» պատրաստ է էլ ավելի շահավետ պայմաններ առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի ավագին։

Մեկ այլ աղբյուրի համաձայն Ռայոլան հստակ պայման էր ներկայացրել «Ռոմայի» ղեկավարությանը՝ կապված պայմանագրի երկարացման հետ։ Հաշվի առնելով վերջին շրջանում Մխիթարյանի արդյունավետ ելույթները՝ Ռայոլան պահանջել էր Մխիթարյանի աշխատավարձի բարձրացում։ Ըստ իտալական լրատվամիջոցների Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմայում» ստանում է տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ։ Անգլիայի Պրեմիեր լիգայում Մխիթարյանը ստանում էր անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ։ Տեղափոխվելով Իտալիա՝ որոշում կայացրեց խաղալ համեստ վարձատրությամբ՝ հանուն կարիերայի աճի։ Կարծում ենք, սակայն, նման ելույթից հետո մեր կիսապաշտպանը արժանի է ավելի բարձր վարձատրության։ Ինչևէ, «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալու տեղեկությունը ստիպում էր ենթադրել, որ Հռոմի թիմը այնուամենայնիվ որոշել էր կատարել Մխիթարյանի գործակալի պահանջները, բայց․․․։ Այն որ «Ռոման» պետք է փորձի ամեն գնով պահել Մխիթարյանին միանգամայն հասկանալի է։ Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկին՝ այն էլ առանց ֆինանսական փոխհատուցման կորցնելը ուղղակի անմտություն կլիներ։

Կարծում ենք պարզ է, որ «Յուվենտուսի» հետաքրքրությունը Մխիթարյանի նկատմամբ փոխել էր պայմանագրի երկարաձգման պայմանները։ Մասնավորապես, Հայաստանի ազգային հավաքականի ավագը հնարավորություն էր ստացել հայտնվելու բոլորովին այլ հարթությունում։ Չի բացառվում, որ պայմանագրի դեռևս չերկարաձգման պատճառը «Յուվենտուսի» առաջարկած պայմաններն են։ Ինչ խոսք Մխիթարյանի տրանսֆերի հարցում մեծ դեր կարող է խաղալ Ռայոլան, որը լավ հարաբերությունների մեջ է «Յուվենտուսի» ղեկավարության հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում