Իրանը հետաքրքրված է մերձավորարևելյան տարածաշրջանում դառնալու ռուսական «Sputnik V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրությամբ զբաղվող կենտրոն: Այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ «Известия» թերթին տված հարցազրույցում:
«Իրանը հետաքրքրված է ռուսական պատվաստանյութի արտադրության տարածաշրջանային կենտրոն դառնալու ուղղությամբ»,-հայտնել է դեսպանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Իրանում շուտով կմեկնարկի արտադրությունը:
Քազեմ Ջալալին նշել է նաև, որ Իրանի բնակչությանը պատվաստելուց հետո իրենք կսկսեն այլ երկրներին էլ օգնել:
«Երբ պատվաստանյութն արտադրվի մեր երկրում, իսկ դա տեղի է ունենալու ՌԴ-ի լիցենզիայով, ապա Մոսկվան ու Թեհրանը համատեղ կորոշեն՝ որ ուղղությամբ հասցնեն պատվաստանյութը»,-ասել է նա: