Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի տեղեկության` երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: «Հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակն ու կարգավորման գործընթացի հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ: