Այսօրվանից Իտալիայի մեծ մասն անցնում է «դեղին» գոտի, ինչը նշանակում է կարանտինային մի շարք սահմանափակումների մեղմացում, հայտնում է Ansa-ն։
Երկրում մասնակի կբացվեն ռեստորաններն ու բարերը․ կթույլատրվի այցելուներ ընդունել բացօթյա հարթակներում։
Նշենք, որ ներկա պահին երկրի տարածաշրջանների մեծ մասն ընդգրկված է «կարմիր» կամ «նարնջագույն» գոտիներում։ Ապրիլի 26-ից 13 տարածաշրջաններ և 2 ինքնավար նահանգներ անցում կկատարեն «դեղին» գոտի։
Որոշակի սահմանափակումներով կբացվեն կինոթատորնները, թատրոններն ու թանգարանները։
«Նարնջագույն» գոտում կմնա 5 տարածաշրջան, «կարմիրում»՝ միայն Սարդինիան, որտեղ անհրաժեշտ է տնից դուրս գալ միայն կարևոր պատճառաբանությամբ։
Անվտանգության միջոցառումների պահպանման համար ծրագրվում է գործի դնել 70 հազար իրավապահի։ Նրանք պետք է ստուգեն բացվող հաստատությունները, կանխեն մարդկանց կուտակումները։
Հռոմում և այլ հայտնի վայրերում կտեղադրեն ցանկապատներ՝ մարդկանց քանակությունը վերահսկելու համար։